▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐԸ

Շտապօգնության բժշկական ծառայությունը համարվում է և համարվելու է բոլորի համար անվճար․ Արսեն Թորոսյան

Գիշերվա 2-ին` 3 տեղով միանգամից Գառնիում հրդեհ է սկսվում՝ չի կարա պատահական լինի․․․Ֆելիքս Ցոլակյան

Niva-ն 20 մ բարձրությունից ընկել է Գառնու ձորն ու այրվել. մեքենայում հայտնաբերվել է կնոջ մոխրացած դի

«Մենք վախենում ենք մեր ինքնիշխանության համար». Կարպիս Փաշոյան

Կարծում եմ՝ բոլոր հարցերի մատչելի պատասխան է սա․ Նիկոլ Փաշինյան

Տիգրան Ավինյանն Ամուլսարի մասին նոր գրառում է կատարել

ՊԵԿ-ի դիմաց բողոքի ցույց իրականացրած քաղաքացու ապրանքը չի մաքսազերծվել, քրգործ է հարուցվել. ՊԵԿ

Մեկին աշխատանքից ազատել ենք խայտառակ ոչ կոմպետենտության պատճառով, մյուսին չենք ընդունել. . .

Քաղաքապետարանը Երևանում 71-հարկանի երկնաքեր կառուցելու շինթույլտվություն չի տվել

Փոփոխվում են «Կյանքի ստենտ» ծրագրի չափանիշները․ Առողջապահության նախարար

Ինձ մտահոգեց հոսպիտալի հոգեբուժական բաժանմունքը․ Նաիրա Զոհրաբյան

Հրդեհ Արայի լեռան ստորոտում. այրվում է խոտածածկույթ

Հույս ունեմ՝ այս աշխատանքները տեսանելի են. Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել

Աշխատանքային էթիկան այսքան ժամանակ թույլ չի տվել խոսել առկա բազմաթիվ բացթողումների մասին. Տիգրան Ավինյան

Արմեն Սարգսյանը հանդիպել է աշխարհի խոշորագույն ներդրումային ընկերություններից մեկի՝. . .

Մանվել Գրիգորյանը կմնա կալանքի տակ. դատարանը մերժեց պաշտպանների միջնորդությունը

Բաղրամյան պողոտայում ստիպված ուժ կիրառվեց, ոչ թե բռնի, այլ համաչափ ֆիզիկական ուժ. ոստիկանություն

Համակարգչի օգնությամբ այլ անձանց բանկային քարտերից հափշտակություն են կատարել. մեղադրանք է. . .

Ֆելիքս Ցոլակյանը մանրամասներ է ներկայացրել հրդեհի և հրդեհաշիջման աշխատանքների ընթացքի վերաբերյալ

Ինչպես և պայմանավորվել էինք՝ Կալավանի Ռոբերտ Ղուկասյանը նշանակվում է ՀՀ վարչապետի խորհրդական

Սուրիկ Խաչատրյանը Փարիզում է, կոմայի մեջ, շատ վատ է. Սեյրան Սարոյան

Ես տան պապան եմ, կնիկս էլ՝ մաման. սրանք ուզում են մնդռեն էս ամեն ինչը. Սարոյանը՝ Ստամբուլյան. . .

Զենք-զինամթերքի հայտնաբերում Վաղարշապատում. 8 քաղաքացի բերման է ենթարկվել

Հունվարի 1-ից ուսուցիչների նվազագույն աշխատավարձը 108 հազար դրամից պակաս չի լինելու. Արայիկ Հարությունյան

Մեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և ընկել ձորը. կա տուժած

Մթոմ ես կարամ քայլեմ, որ մի հատ էլ փախնեմ. Սեյրան Սարոյան

Արձանագրվել է Սիբիրյան խոցի դեպք

Սոնա Աղեկյանը դույլերով կոյուղաջուր է տարել Երևանի քաղաքապետարան

Ծեծ և խուլիգանություն Երևանում. կան բերման ենթարկվածներ. նրանցից մեկը բաժնում կոտրել է պատուհանի ապակին

Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է զինծառայողների աշխատավարձերի բարձրացման կոնկրետ ցուցանիշները

Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմը հանդես է եկել հայտարարությամբ

Դժվար է 37-ում շարունակել լինել ինքնուրույն ու մնալ միայնակ. Նազենի Հովհաննիսյանի գրառումը

Ինձ համար ամբողջությամբ ընդունելի է Նիկոլ Փաշինյանի մոտեցումը. Դանիել Իոաննիսյան

Ով կփոխարինի Արծրուն Հովհաննիսյանին

Նիկոլ Փաշինյանը վաղ առավոտյան գրառում է կատարել

Խուզարկություն` Սեյրան Սարոյանի տանը. նա հասցրել է փախչել հետնամուտքով

Հայաստան կժամանեն Օբաման, Ցուկերբերգը, Գեյթսը

Ամուլսարի հանքի շահագործումը ոչ Սեւանին, ոչ Ջերմուկի ջրերին ոչ մի վնաս չի հասցնելու. Նիկոլ Փաշինյան

Երիտասարդը դաժանաբար սպանել, ապա այրել է տանտիրոջ դին․ Ոստիկանության տեսանյութը

Թվով 11-րդ զորամասը անցավ զինվորների սննդի կազմակերպման նոր համակարգին. Նիկոլ Փաշինյանը. . .

Ջերմուկի ճակատագիրը` որպես առողջարանային քաղաք․ Մանրամասնում է Նիկոլ Փաշինյանը

«Ձյունիկ սառնարան» ՍՊԸ-ի պահեստներից ծուխ է նկատվել

Ոստիկանները ակցիայի մասնակիցներին բերման ենթարկելիս կիրառել են օրենքը խախտող անհամաչափ ֆիզիկական ուժ. ՄԻՊ

Ամուլսարը շահագործվելու է Հայաստանի համար աննախադեպ բարձր ստանդարտներով. Նիկոլ Փաշինյան

Ավիապատահար Գյումրիում. «Պոբեդայի» ինքնաթիռը վայրէջք կատարելիս ետնամասով հպվել է վազքուղուն

Ստեփանավանի անտառներում 3 տարում ապօրինի հատվել է 1462 ծառ. մեղադրանք է առաջադրվել 16 անձի

«Իմ քայլը» խմբակցության հանդիպումը վարչապետի հետ` Ամուլսարի հարցով. Լենա Նազարյանը մանրամասներ է հայտնում

«Եթե կա կասկած, Ամուլսարի հերն էլ շուն դառնա, այդ կազմակերպությանն էլ, հանքը չի. . .

Երեկոյան հանդես կգամ հայտարարությամբ. Նիկոլ Փաշինյան

Գեղարքունիքի մարզի 550 երեխա զվարճանում է Սևանում. ԱԺ պատգամավոր Հայկ Սարգսյանի նախաձեռնությունը

Արմեն Գյուլբուդաղյանցի և Վարազդատ Հարոյանի մամուլի ասուլիսը

Հոկտեմբերի 12-ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում Ազգերի Լիգայի խաղարկության խմբային փուլի Հայաստան – Ջիբրալթար խաղից առաջ տեղի ունեցավ Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցի և պաշտպան Վարազդատ Հարոյանի նախախաղային մամուլի ասուլիսը։

-Վարազդատ, ի՞նչ տրամադրվածություն է թիմում, և ի՞նչ դասեր եք խաղել նախորդ խաղից։

-Չեմ ցանկանա խոսել նախորդ խաղից։ Առաջիկա մրցակցի մասին խոսելիս կնշեմ, որ ուսումնասիրել ենք մեր մրցակցին։ Նման հավաքականների դեմ միշտ դժվար է խաղալ։ Կխաղանք, կհաղթենք և հետո նոր կմտածենք հաջորդ խաղի մասին։ Երկու խաղում էլ պետք է հաղթենք, քանի որ միավոր կորցնել այլևս չենք կարող։

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

-Քեզ ոչ միշտ ենք տեսնում «Ուրալի» մեկնարկային կազմում, սակայն վերջերս արդեն խաղում ես։ Ինչպե՞ս ես հիմա քեզ զգում և ի՞նչ մարզավիճակում ես։

-Լավ մարզավիճակում եմ։ Մենք մի փոքր լեգեոներների խնդիր ունենք։ Տարբեր դիրքերում ունենք ոչ տեղացի ֆուտբոլիստներ, և սահմանափակման պատճառով ոչ բոլորն են կարողանում միշտ խաղալ։

-Մրցակիցը, ամենայն հավանականությամբ, խաղալու է հակագրոհներով։ Որպես պաշտպան՝ ֆունկցիոնալ ինչպիսի՞ վիճակում ես գտնվում, արդյոք հասցնելու՞ ես մրցակցի պաշտպանների հետևից։

-Ինչպես արդեն նշեցի՝ մեզ բավական բարդ հանդիպում է սպասվում, բայց մենք լիովին պատրաստ ենք խաղին, ուղղակի պետք է կենտրոնացած անցկացնել ամբողջ հանդիպումը։

-Երկար դադարից հետո հավաքական է վերադարձել Յուրա Մովսիսյանը։ Ի՞նչ կասես նրա վերադարձի մասին։

-Շատ ուրախ ենք, որ Յուրան վերադարձել է։ Բոլորս էլ գիտենք, թե նա որքան բարձր մակարդակի ֆուտբոլիստ է։ Հավաքականի մարզաշապիկով դաշտ դուրս գալիս միշտ ուրիշ տրամադրվածությամբ ու նվիրվածությամբ ես հանդես գալիս։ Ինձ թվում է՝ Յուրայից պետք է միայն լավը սպասել։

-Վարազդատ, հոգեբանական տեսանկյունից ինչպե՞ս է թիմի վրա ազդել մարզչական փոփոխությունը։


 

 

 

 

 

 

 

 

 

-Ինձ չի թվում, որ շատ մեծ տարբերություն կա։ Արդեն մոռացել ենք նախորդ հանդիպման անհաջողությունը, և լիովին տրամադրված ենք այս խաղին։ Ինձ թվում է՝ մեզ ոչինչ չի կարող խանգարել։

-Պարոն Գյուլբուդաղյանց, Մարկոսը պատրա՞ստ է խաղին, թե ոչ։ Եվ արդյո՞ք կան այլ ֆուտբոլիստներ, ովքեր վնասվածք ունեն։

-Մարկոսը թեթև վնասվածք ուներ, բայց արդեն 2 մարզում անցկացրել է։ Հուսանք՝ պաստրաստ կլինի հանդիպմանը։ Ինչպես գիտեք՝ Օզբիլիսը և Չալըշըրը վնասվածքներ են ստացել, և դա մեծ կորուստ է հավաքականի համար։ Բայց ունենք այն, ինչ ունենք։

 

-Յուրա Մովսիսյանը եռամյա դադարից հետո միացել է հավաքականին։ Արդյո՞ք նա հասցրել է ինտեգրվել թիմին, և արդյո՞ք հարյուր տոկոսով պատրաստ է հանդիպումներին։

-Յուրան շատ բարձրակարգ ֆուտբոլիստ է, նա ինտեգրվելու կարիք չունի։ Վստահ եմ, որ Յուրա Մովսիսյանի խաղից կզգաք թիմի հզորությունը և ուժեղացումը։

-Հավաքականի կազմին նայելիս այնպիսի տպավորություն է, որ ոչինչ չի փոխվել: Արդյո՞ք  չկայի՞ն ֆուտբոլիստներ Հայաստանում կամ արտերկում, ովքեր թարմություն կբերեին հավաքականին։

-Կա մի ֆուտբոլիստ, որ Ուրուգվայից է, կուզենայինք` նա միանար հավաքականին, բայց նա դեռ չի համաձայնվում կրել մեր ընտրանու մարզաշապիկը։ Եվս 3-4 ֆուտբոլիստներ կան, ովքեր կարող էին ուժեղացնել թիմը, սակայն վնասվածքներ ունեն։ Դիտելով մարզումները` վստահ կարող եմ ասել, որ տղաները պատրաստ են և վաղը դաշտում անելու են ամեն ինչ, որ հասնեն արդյունքի։

-Հավաքականի ավագի թևկապը մնալո՞ւ է Մխիթարյանի մոտ, թե կունենանք նոր ավագ։

-Հենրիխ Մխիթարյանը մեր թիմի առաջատարն է, և նա շարունակելու է լինել նաև թիմի ավագը։

-Ձեր գլխավորությամբ ինչպիսի՞ն է լինելու հավաքականի խաղային փիլիսոփայությունը և մարտավարությունը։

-Կնախընտրեի չխոսել մարտավարությունից։ Ես վստահ եմ, որ տղաները դուրս են գալու խաղադաշտ, ցուցադրելու են արժանապատիվ խաղ և հասնելու են դրական արդյունքի։

-Հասարակության մոտ կարծիք կա, որ եթե մարզիչը արտերկրից է, ապա հավաքականը ավելի լավ հանդես կգա։ Ինչպե՞ս եք դուք վերաբերում այդ կարծիքին։

-Կարծիքը՝ կարծիք, բայց եկեք խոսենք փաստերով։ Ռուսասանի հավաքականը մի քանի առաջ անելանելի իրավիճակում հայտնվելուց հետո հրաժարվեց Կապելոյից, և նրան փոխարինելու եկավ տեղացի Սլուցկին։ Եվ հենց նա օգնեց հավաքականին դուրս գալ Եվրո 2016-ի եզրափակիչ փուլ։ Նույնը կարող եմ ասել Չերչեսովի մասին։ Դրանք ընդամենը կարծիքներ են։

-Կցանկանայինք` ներկայացնեիք մեր վաղվա մրցակցին՝ Ջիբրալթարին, քանի որ այն մի փոքր անհայտ թիմ է մեզ համար։

-Լավ ուսումնասիրել ենք Ջիբրալթարին։ Բավականին համարձակ ֆուտբոլ են խաղում։ Ընդհանրապես, իրենց հիմնական կազմի ֆուտբոլիստները իրար հետ միևնույն թիմում են խաղում, այդ պատճառով նրանց խաղակցվածությունը բարձր մակարդակի վրա է։ Թե դրսում, թե տանը փորձում են հարձակվողական ֆուտբոլ խաղալ։

-Լայն տարածված կարծիք կա, որ վաղը մենք շատ հեշտ հաղթանակ ենք տանելու, և խմբի ամենակարևոր խաղը լինելու է 3 օր անց՝ ընդդեմ ՆՀՀ Մակեդոնիայի։ Արդյո՞ք համաձայն եք այդ կարծիքին։

-Եթե նման կերպով մտածենք, հետևանքները շատ վատը կլինեն։ Պետք է շատ լուրջ պատրաստվենք խաղին, հարգենք հակառակորդին և փորձենք մեր ֆուտբոլը խաղալ, որպեսզի հասնենք արդյունքի։ Այսօր մենք միայն կենտրոնացած ենք Ջիբրալթարի խաղի վրա։

 

-Որպես նորանշանակ մարզիչ՝ ի՞նչ ուղերձ ունեք մեր երկրպագուներին։

-Սա միայն մեր ֆուտբոլիստների խաղը չէ, սա մեր ազգի խաղն է։ Սա իրոք մեր ազգի պատվի խաղն է։ Մեր ակումբերի հաջողություններն էլ հնարավոր չէին լինի առանց երկրպագուների։ Հուսամ՝ վաղը նրանք կգան, կաջակցեն մեզ, և մենք կհասնենք արդյունքի։

-Հավանաբար դիտել եք Մակեդոնիայի դեմ մեր նախորդ խաղը։ Արդյո՞ք այդ խաղում մեր թիմը արժանապատիվ հանդես եկավ։

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

-Մեր մարզիչն այդ խաղի համար ընտրել էր շատ ճիշտ մարտավարություն, ուղղակի կոնկրետ այդ խաղում ինչ-որ բան չստացվեց։ Ստացվելու դեպքում կարող էինք նաև հաղթել։

-Պետրոս Ավետիսյանը վերջապես հրավիրվել է հավաքական։ Ի՞նչ կարծիքի եք նրա և նրա խաղի մասին։

-Շատ լավ տպավորություն եմ ստացել Պետրոսից։ Տեսաք, որ երիտասարդական հավաքականի՝ ՆՀՀ Մակեդոնիայի դեմ անցկացրած հանդիպման ընթացքում դարձավ երկու գոլի հեղինակ։ Գրանցված ինքնագոլում նույնպես նրա դերակատարությունը շատ մեծ էր։ Մեծ հույսեր եմ կապում Պետրոս Ավետիսյանի հետ։ Նա մեր հավաքականի ապագա առաջատարներից է։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Սպորտ ավելին