▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արմեն Ջիգարխանյանը ոստիկանությունում հաղորդում է տվել` կնոջը մեղադրելով իրեն սպանելու փորձի մեջ

Դերասան Արմեն Ջիգարխանյանը ոստիկանությունում հաղորդում է տվել` կնոջ՝ դաշնակահարուհի Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայային մեղադրելով իրեն սպանելու փորձի համար:

Ինչպես հաղորդում է Life.ru-ն, դերասանն ասել է, որ կինը ցանկանում է վերջնականապես տիրանալ իր ունեցվածքին: Mash թելեգրամ-ալիքի տվյալներով՝ վերջին մի քանի տարիներին Ջիգարխանյանը կնոջ անունով է գրանցել այն ամենն, ինչ իրեն է պատկանում: 

Աղբյուրի հաղորդմամբ՝ օրեր առաջ Ջիգարխանյանի կինը ինքն է ոստիկանություն դիմել՝ խնդրելով տուն վերադարձնել ամուսնուն, որը փախել էր տնից: Նրան հաջողվել էր գտնել Մոսկվայի հիվանդանոցներից մեկում, որ դերասանին տեղափոխել էին ծանր վիճակում: Կնոջ հետ հանդիպել նա չէր ցանկացել:

Վերահրապարակումներում տեղ գտած մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին