▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արմեն Խաչատրյան. Իմ մասով ես արել եմ… Այցելել եմ Բելառուսի ԱԳՆ

Երեկ Բելառուսն Ադրբեջանին է արտահանձնել Արցախ այցելելու համար ձերբակալված հայտնի բլոգեր Ալեքսանդր Լապշինին: Այդ երկրի Գերագույն դատարանը երեկ կայացած դռնփակ նիստում օրինական է ճանաչել բլոգեր Ալեքսանդր Լապշինին Ադրբեջանին արտահանձնելու մասին երկրի գլխավոր դատախազության կողմից հունվարի 20-ին կայացված որոշումը:

Armtimes.com-ը ներկայացրել է թեմայի շուրջ Բելառուսում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Արմեն Խաչատրյանի հետ հարցազրույցը:

– Պարոն դեսպան, որոշ շրջանակներ պնդում են, որ այս միջադեպից հետո ձեր դիվանագիտական գործունեությունը պետք է դադարեցվի, դուք պետք է հետ կանչվեք ՀՀ արտգործնախարարության կողմից: Ի՞նչ կասեք այս մասին:

– Չէ, բացարձակ: Պարտականությունները ոչ պատշաճ կատարելու խնդիր չկա: Ես նորից եմ կրկնում: Լապշինը մեր քաղաքացին չէ: Ես չեմ կարծում, որ ես ավելի զորեղ եմ, քան Լապշինի հարցը բարձրացրած Ռուսաստանի արտգործնախարարը կամ Իսրայելի վարչապետը: Իմ մասով ես արել եմ: Այսինքն՝ այն, ինչ որ պահանջվում էր, արել եմ: Այցելել եմ Բելառուսի ԱԳՆ: Եթե պետք էր մեր կարծիքը հնչեցնեի, ես դա արել եմ: Մնացածն իրենց քաղաքականությունն է:

Մանրամասներին կարող եք ծանոթանալ՝ Armtimes.com կայքում: 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին