Ակնհայտ է, որ քաղաքական բովանդակությունը չպետք է ֆինանսավորվի, հեռուստաընկերություններն ազատ են իրենց քննադատությունների մեջ, ամենակոշտ ու ամենադաժան, եթե չեն խախտում օրենսդրությունը, իսկ խախտումը գիտեք որն է, ռասայական ու ազգային խտրականությունն է, բռնության կոչերն են եւ այլն:
«Եթե համեմատենք այսօր եւ 3-4 տարի առաջ, հատկապես պատերազմից հետո, այսօր հանրային մուլտիպլեքը մեծ մասամբ սպասարկում է հանրային շահը: Սպասարկում են բոլորը, եւ ընդդիմադիր կոչվող հեռուստաընկերությունները, օրինակ, TV5-ը, որը շատ ժամանակ շատ լավ բովանդակություն է տալիս, եւ մյուսները:Այստեղ մենք խոսում ենք որակի մասին, ոչ թե իշխանությունների հանդեպ իրենց խմբագրական քաղաքականության մասին:
Ինչը կապված է բովանդակության հետ, ես հավատացնում եմ, որեւէ գործադիր իշխանության մաս դրան չպետք է խառնվի, եւ մենք դրան հստակ հետեւում ենք: ԲՏԱ նախարարությունը որեւէ գործ չունի որակի կամ բովանդակության հետ»,- ասաց նա:
Տիգրան Հավոկյանը ցավով նշեց, որ ամբողջ աշխարհում ոչ որակյալ բովանդակությունը ավելի մեծ տարածքում ունի, քան որակյալը. «Օրինակ, Արմենչիկի համերգը կհավաքի 10 միավոր ռեյտինգ եւ կբերի ավելի շատ գումարներ գովազդից, ապա Արամ Խաչատրյանի «Դիմակահանդեսը» այդքան չի հավաքի եւ այստեղ պետության աջակցությունն է պետք, որպեսզի հեռուստաընկերությունները կարողանան այդպիսի բովանդակություն ստեղծել»,- ընդգծեց ՀՌՀ նախագահը: