Դիտեք նաև՝
Asekose.am-ի և ՄԵԳԱՊՈԼԻՍ ԱՄՍԱԳՐԻ հարցերին պատասխանում է երգչուհի Արմինկան (Արմինե Նահապետյան):
-Կկարողանա՞ք հիշել փոքրիկ Արմինկայի ամենամեծ «հոգսը»:
-Որպես «հոգս» ինձ համար կատարյալ լինելն էր ու փորձել աշխարհը «կատարյալ» դարձնելը:
-Իրակա՞ն, թե երազների աշխարհում եք նախընտրում ապրել:
-Ես ապրում եմ իրական աշխարհում` իմ մեջ ունենալով իմ «գաղտնի» աշխարհը, և երբեք չեմ դադարում երազել:
-Կյա՞նքն է երաժշտություն թե՞ երաժշտությունը կյանք:
-Կյանքը սեր է , երաժշտությունը` կյանք:
-Ո՟ր հարցերում եք անդրդվելի:
-Բոլոր սկզբունքային ու արժանապատվությանս վերաբերող հարցերում:
-Սահմանված կանոններ, որոնք Ձեզ համար ընդունելի չեն:
-Կեղծ ու սուտ բարոյական կանոններն ու ծեսերը:
-Ինչ ասեկոսեներ եք լսել Ձեր մասին, որոնք զայրացրել և զվարճացրել են Ձեզ:
- Դրանք այնքան շատ են, որ վաղուց պարզապես անցնում են կողքովս:
-Արմինկան հավատում է , որ…:
-Արմինկան հավատում է իր Տեր Աստծուն:
-Եթե հանդիպեիք Աստծուն, կխնդրեիք…:
-Երբ տեսնեմ, հնարավոր է՝ կորցնեմ խոսելու կարողությունս...
Հեղինակ` Անի Բեքիրյան