▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Առուշանյանի հետ չենք ներկայանա ԿԸՀ. որոշումն արդեն իսկ կանխորոշված է». փաստաբան

Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի փաստաբան Էրիկ Ալեքսանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանն այսօր` 14․07․2021թ․ ծանուցվել է, որպեսզի ներկայանա Կենտրոնական ընտրական հանձնաժողով՝ իր վերաբերյալ ներկայացված միջնորդության քննարկմանը, որը ներկայացվել է ՀՀ դատախազության կողմից։ Չենք ցանկանում վաղը ժամը 10:00-ին Առուշ Առուշանյանի հետ միասին ներկայանալ Կենտրոնական ընտրական հանձնաժողով՝ վերոհիշյալ նիստին մասնակցելու համար, քանզի տվյալ հարցի վերաբերյալ որոշումն արդեն իսկ կանխորոշված է, իսկ մենք չենք ցանկանում դառնալ ձևական ընթացակարգի պահպանման ուղղակի մասնակից։
Միևնույն ժամանակ հայտարարում ենք, որ վարույթն իրականացնող մարմնի յուրաքանչյուր կանչի դեպքում Առուշ Առուշանյանը պատշաճորեն կներկայանա քննիչի մոտ։
Հարգելի գործընկերներ, մենք այստեղ գործ չունենք իրավական գործընթացի հետ, սա բացառապես քաղաքական հետապնդում է, հետևաբար արժանի չենք համարում մասնակցել նման ձեւական գործընթացներին։ Մի գործընթաց, որի շրջանակներում իրականում մեր խոսքը բովանդակային առումով չի լսվելու։ Հայաստանի Հանրապետությունում իրավական համակարգը մահացել է»:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին