▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Առողջապահության նախարարի պատվաստված մայրը վարակվել է կովիդով

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի մայրիկին քովիդ ախտորոշմամբ երեկ տեղափոխել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ։

http://asekose.am/filemanager/uploads/2021/01/week-3/anahit_avanesyan.jpg

Այդ մասին Hraparak.am-ին փոխանցել են հիվանդանոցի կայքի աղբյուրները:

Հատկանշական է, որ նախարարի մայրիկն արդեն պատվաստված է եղել «Սպուտնիկ» պատվաստանյութով, ինչը, փաստորեն, որեւէ ձեւով չի ապահովագրել վարակվելուց։

Կայքը կապ է հաստատել նախարար Անահիտ Ավանեսյանի հետ, ով անակնկալի է եկել ու ասել է. «Ես նման գաղտնիք պարունակող տեղեկությունների վերաբերյալ չեմ պատրաստվում որեւէ բան ասել եւ շատ ցավում եմ, որ հիվանդանոցը չի պահպանել մեր կանոններով, օրենքով սահմանված բժշկական գաղտնիքի վերաբերյալ տվյալները, այսքանը»։

Ըստ էության, նախարարը ոչ հաստատել, բայց ոչ էլ հերքել է մեր տեղեկությունը։

Նյութը՝ սկզբնաղբյուր կայքում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին