▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Առողջապահության նախարարությունը Արտյոմ Սմբատյանի ապօրինի պաշտոնավարման մեղքը բարդում է վարչապետի վրա

Առողջապահության նախարարության աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղարի թափուր պաշտոնի համար 2019թ.-ի դեկտեմբերի 23-ին կայանալիք մրցույթին մասնակցելու համար դիմել է երեք քաղաքացի՝ Արման Ոսկանյանը, Նունե Մարտիկյանն ու Վարդան Գրիգորյանը: Քաղաքացիական ծառայության գրասենյակի ղեկավար Գարուշ Դավթյանը «Փաստինֆո»-ի հարցմանն ի պատասխան տեղեկացրել է, որ մրցույթին դիմած քաղաքացիներից մեկի՝ Վարդան Գրիգորյանի դիմումը մերժվել է, իսկ մյուս երկուսինը՝ ընդունվել:

Ուշագրավ է, որ 2019թ.-ի մարտին ՀՀ կառավարության որոշմամբ Առողջապահության նախարարության գլխավոր քարտուղարի պաշտոնակատար նշանակված Արտյոմ Սմբատյանը չի մասնակցում մրցույթին:

Կայքի տրամադրության տակ եղած տվյալների համաձայն, Արտյոմ Սմբատյանի՝ մրցույթին չմասնակցելու պատճառն այն է, որ վերջինս չի համապատասխանում գլխավոր քարտուղարի պաշտոնի համար նախատեսված օրենքով սահմանված պահանջներին: Փաստացի, շուրջ 9 ամիս բարձր պաշտոն զբաղեցնող Սմբատյանի պաշտոնավարումն ապօրինի է:

Կայքը գրավոր հարցում էր ուղարկել Առողջապահության նախարարություն՝ խնդրելով տրամադրել Արտյոմ Սմբատյանի կենսագրությունը: Մինչդեռ, նախարարությունը հրաժարվել է տրամադրել գլխավոր քարտուղարի պաշտոնակատարի կենսագրությունը՝ պատճառաբանելով, թե նրա անձնական գործը չի գտնվում նախարարությունում: Գլխավոր քարտուղարի տեղակալ Վահե Հակոբյանի ստորագրությամբ ստացված պատասխանում նշվում է, թե գլխավոր քարտուղարներին պաշտոնի նշանակում եւ պաշտոնից ազատում է ՀՀ վարչապետը։

«Այսպիսով Արտյոմ Սմբատյանի փաստաթղթերը առողջապահության նախարարությունում չեն գտնվում, հետեւաբար չեն կարող տրամադրվել»,- նշված է պատասխանում։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին