▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Առողջապահության փոխնախարարի որդին առողջական հիմքով ազատվել է ծառայությունից

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Իշխանության ներկայացուցիչները, որոնք մերժում էին խնամի-ծանոթ-բարեկամ թեզը, տարեցտարի ավելի են արմատավորում իրենց մեջ այն՝ առավել սոսկալի դրսեւորումներով։
Այս անգամ շարքը համալրում է ՀՀ առողջապահության փոխնախարար Լենա Նանուշյանը: Օրաթերթին տեղեկություններ հասան, որ Լենա Նանուշյանը, օգտվելով իր պաշտոնի բերումով ընձեռնված հնարավորություններից, որդու առողջական վիճակի վերաբերյալ այնպիսի փաստաթղթեր է հավաքել, որ փոխնախարարի որդին ազատվել է զինծառայությունից։ Փորձեցինք այս տեղեկությունները ճշտել հենց Նանուշյանից: Կապ հաստատեցինք փոխնախարար Նանուշյանի հետ, սակայն վերջինս, տեղեկանալով՝ ով է զանգահարողը, ասաց, որ դասի է Ամերիկյան համալսարանում, խնդրեց զանգահարել մի փոքր ուշ։

Փորձեցինք ավելի ուշ կապվել, Նանուշյանն այլևս չպատասխանեց զանգերին։

Փորձեցինք առողջապահության նախարարի մամուլի քարտուղար Մարիամ Ծատրյանից ճշտել մեր ունեցած տեղեկությունները, որն էլ մեզ պատասխանեց հետևյալը. «Ես վստահ եմ՝ գիտեք` բժշկական գաղտնիքի մասին սահմանումը, օրենքի կետը։ Ես իրավահարգ եմ։ Այս հարցը նախարարի կամ նախարարության գործառութային հարց չէ, չեմ կարող մեկնաբանել։ Բայց թե ունի առողջական խնդիր կամ չունի, ապա դա համարվում է բժշկական գաղտնիք»:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Մամուլ ավելին