▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արքայազն Չարլզի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել

Բրիտանական գահի ժառանգորդ, Ուելսի արքայազն Չարլզի մոտ կորոնավիրուս է հաստատվել:

Այս մասին հայտնում է The Guardian-ը՝ հղում անելով արքունական աղբյուրներին: Նշվում է, որ Ելիզավետա 2-րդի որդի եւ Ուելսի արքայազն Չարլզը կորոնավիրուսի թեստ է հանձնել ինքնազգացողության փոքր անկում ունենալուց հետո, արդյունքները եղել են դրական:

Թագավորական ընտանիքը հայտնում է, որ արքայազնի կինը՝ Կորնուոլի դքսուհի Կամիլլան նույնպես անցել է կորոնավիրուսային թեստը, որի պատասխանը բացասական էր:

Այս պահի դրությամբ արքայազն Չառլզն ու նրա կինը մեկուսացված են Շոտլանդիայում գտնվող իրենց տանը՝ հետևելով բժշկական ցուցումներին:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին