Երգիչ Արսեն Գրիգորյանը երկրորդ անգամ հայր է դարձել: Այս մասին նա տեղեկացրել է իր ֆեյսբուքյան էջում: Ժամեր առաջ նա գրել էր. «Քիչ հետո ես երկրորդ անգամ հայր կդառնամ ու երջանիկ եմ դրա համար, բայց մտահոգ` կնոջս և երեխայիս համար. նրանք ինձանից 5000 կմ հեռու են այս պահին»:
Իսկ քիչ հետո արդեն տեղեկացրել, որ բալիկն արդեն լույս աշխարհ է եկել. «Վահես արդեն ծնվել է ու փառք Աստծու, ամեն ինչ լավ է ժողովուրդ ջան, ես նորից հայր եմ դարձել»,- գրել է նա:
Հիշեցնենք, որ Արսեն Գրիգորյանի առաջնեկը աղջիկ ա: