▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արսեն Հակոբյանի վերջին ուղիղ եթերը դիրքերից՝ վթարի ենթարկվելուց առաջ

Հետևեք նաև Asekose.am-ին՝ տելեգրամում։

Արսեն Հակոբյանի վերջին ուղիղ եթերը դիրքերից՝ վթարի ենթարկվելուց առաջ․ Հիշեցնենք, որ երեկ լուր տարածվեց, որ սահմանին հերթապահություն իրականացնող 36-ամյա կամավոր, բլոգեր Արսեն Հակոբյանը Jeep-ով վթարի է ենթարկվել. բժիշկները պայքարում են նրա կյանքի համար։

Նրա ընկերներից՝ Լեոնարդ Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ Մեր Արսենը զենքը գրկած էր քնում… Հայրենիքին նվիրված, ազգասիրությամբ լցված, բարի, ընկերասեր, ամեն հարցով աջակցող, ուժեղ մարդ տեսակ է նա… Մեզ հետ էին նաև ժամկետային զինվորներ, ու պետք է նշեմ, որ ժամկետային զինվորներին իր հարազատ երեխաների պես էր վերաբերվում։

Բոլորի խնդիրները իր սեփականին էր դասում և ամեն օր մի նոր բանով ուրախացնում, դուխ տալիս բոլորիս։ Մարտական դիրքերում, բնագծերում շատ չլուծվող հարցեր լուծեց նա, իր սեփական միջոցներով բազում աշխատանքներ իրականացրեց հանուն Հայրենիքի։

Այնքան բան կա մեջս կուտակված, որ ցանկանում եմ պատմել Արսենից և նրա վարքից…

Վստահ եմ, որ իր պայքարող և մաքառող տեսակով՝ Արսենը կհաղթահարի ամեն ինչ, կջարդի իր մեջ եղած բոլոր ցավերը և հաստատ կապաքինվի շատ շուտով։ Վստա՛հ եմ…

*** Արի՛, Տե՛ր Աստված, տեսության հիվանդացած հոգուն, դիր Քո ձեռքն նրա վրայ և բժշկիր՝ ասելով. «Զորացի՛ր, վերցրո՛ւ Քո մահիճը և գնա կյանքի արդարություն տանող ճանապարհով»։ Փարատիր ցավերն ու բժշկիր Արսենի հիվանդությունները և ամենահաղթ խաչիդ նշանով նրան կատարյալ առողջություն շնորհիր, որով մարդկության տկարությունը կրեցիր ու դատապարտեցիր մեր կյանքի և փրկության թշնամուն։ Դու ես մեր կյանքն ու փրկությունը, բարերար և բազումողորմ Աստված. միայն Դու կարող ես ներել մեր մեղքերը, հեռացնել ցավերն ու հիվանդությունները մեր միջից։ Բարիքներ պարգևող, Քեզ հայտնի են մեր կարիքները, առատ ողորմությունդ պարգևիր Քո արարածներից յուրաքանչյուրին, որոնց միջոցով միշտ գովվի Ամենասուրբ Երրորդությունդ, այժմ եւ միշտ եւ յաւիտեանս յաւիտենից։ Ամեն…

Վերահրապարակումներում տեղ գտած մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին