▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արսենյանի որդին տեղափոխվել է հոգեբուժական կլինիկա. նրան տեսակցած անձինք կասկածելի իր են տարել

Ազգային ժողովի քաղաքացիական խմբակցության պատգամավոր Գուրգեն Արսենյանի որդուն տեղափոխել են ՀՀ առողջապահության նախարարության «Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն» ՓԲԸ-ում, որտեղ էլ ուշագրավ դեպք է եղել: Ըստ էության նրան տեսակցելու գնացած ընկերները ծանրոցում կասկածելի իր են տեղադրել, որն էլ հայտնաբերվել է: Այս պահին դեպքով զբաղվում են իրավապահները:

Այս մասին գրում է Արմլուր․am-ը։ 

Նշենք, որ ավեկի վաղ ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը  գրել էր, որ հունվարի 6-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել ՀՀ առողջապահության նախարարության «Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն» ՓԲԸ-ում՝ ժողովրդին հայտնի Նուբարաշենի հոգեբուժարանում։ Նշված կենտրոնի թիվ 5 բաժանմունքում բուժվող 28-ամյա հիվանդի ծանրոցում նրան խնամող հիվանդապահը հայտնաբերել է ժապավենով փաթեթավորված կասկածելի անհայտ զանգված։ Հայտնաբերման մասին տեղեկությունը փոխանցվել է ոստիկանության Էրեբունու բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը։ Պարզվել է, որ կասկածելի անհայտ զանգվածի ընդհանուր քաշը եղել է 1.32 գրամ: Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ։

Պատգամավորի որդին քրեական վարույթով այս պահին գտնվում է «Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն» ՓԲԸ-ում եւ նրա առողջական վիճակով պայմանավորված նա կալանքի տակ չէ այլ գտնվում է բժիշկների հսկողության տակ:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին