▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արտակ Բուդաղյանն ի վիճակի է ցուցմունք տալ

Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի տան դիմաց հունիսի 1-ի երեկոյան փոխհրաձգության հետևանքով վիրավորված գնդապետ Արտակ Բուդաղյանն ի վիճակի է ցուցմունք տալ: 

Այս մասին ՍիվիլՆեթի հետ զրույցում ասել է Բուդաղյանին վիրահատած բժիշկ Սևակ Շահբազյանը` նշելով, որ չնայած ցուցմունք տալը իրավապահ մարմինների խնդիրն է, բայց ինքը կարծում է, որ Բուդաղյանն ի վիճակի է: Նա նշել է, որ Բուդաղյանն իրեն արդեն նորմալ է զգում:

 «Արդեն ապաքինման գործընթացն է  սկսում, և իրավիճակը դեպի միջին ծանրության է գնում, ինձ թվում է դեպի լավն է գնում»,- ասել է բժիշկը` հավելելով, որ չնայած Բուդաղյանը դեռ վերակենդանացման բաժանմունքում է, բայց հնարավոր է` առաջիկա մեկ-երկու օրում տեղափոխվի այլ բաժանմունք: 

Հիշեցնենք, որ հունիսի 2-ին՝ ժամը 00:10-ի սահմաններում, Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի տան մոտ հնչել են կրակոցներ, որի հետեւանքով մահացել է Գորիսի քաղաքապետի նախկին թեկնածու Ավո Բուդաղյանը, վիրավորվել ՝ նրա եղբայրը՝ Արտակ Բուդաղյանը:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին