▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արտակարգ իրավիճակ. «Նատալի ֆարմ»-ի դեղամիջոցից հիվանդները կորցրել են տեսողությունը

Մալայանի անվան աչքի կլինիկայում սկանդալային իրավիճակ է ստեղծվել։ Այս մասինհ գրում է Hraparak.am-ը: Երկու օր առաջ «Նատալի ֆարմ» ընկերությունից ստացված դեղամիջոց է ներարկվել թվով 8 հիվանդի, որոնք հաջորդ օրն արթնացել են գրեթե կուրացած․ միայն լույսն ու ստվերն են տարբերելիս եղել։

 

 

 

 

 

 

 

Կլինիկայում խուճապ է առաջացել, անմիջապես նշված դեղորայքի փորձաքննություն են կատարել և հիվանդներին տեղեկացրել են, որ դեղորայքի մեջ ագրեսիվ հարուցիչ՝ ինֆեկցիա է հայտնաբերվել, որը կուրություն է առաջացրել։

Կլինիկան անմիջապես վիրահատություններ է իրականացրել և հուսադրել է հիվանդներին, որ մի քանի ամսում տեսողությունը կվերականգնվի։ 

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին