▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արտառոց դեպք Երևանում. մոր եւ աղջկա վեճն ավարտվել է տարեց կնոջ աչքի վնասվածքով

Արտառոց միջադեպ է գրանցվել Երեւանում, ոստիկանության Արաբկիրի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում Արաբկիրի վարչական շրջանում տեղի ունեցած միջադեպի փաստով:

shamshyan.com-ի հաղորդմամբ, հունիսի 16-ին ոստիկանության Երեւան քաղաքի վարչության օպերատիվ-կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել Հ. Էմինի փողոցի տներից մեկի բնակիչ, 61-ամյա Հռիփսիմե Շ.-ից, ով հայտնել է, որ ոմն Ադամ վիճաբանում է իրենց հետ:

Ժամը 13:30-ին, դարձյալ ահազանգ է ստացվում նույն փողոցի բնակիչ, 39-ամյա Ռոմելա Շ.-ից, ով հայտնել է, որ եթե մորը տնից չտանեն, կդանակահարի նրան: Դեպքի վայր է ժամանել ոստիկանության Արաբկիրի բաժնի օպերատիվ խումբը՝ համայնքային ոստիկանության բաժանմունքի տեսուչի գլխավորությամբ:

Արաբկիրի ոստիկանները պարզել են, որ բնակարանում վիճաբանության ժամանակ Ռոմելա Շ.-ն հարվածել է մոր՝ Հռիփսիմե Շ.-ի դեմքին, ով արդեն հունիսի 17-ին «աչքի վնասվածք» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել Քանաքեռ-Զեյթուն բժշկական կենտրոն:

Համայնքային ոստիկանը նշված միջադեպի վերաբերյալ համապատասխան բացատրություններ է ընդունել Հռիփսիմե եւ Ռոմելա Շ.-երից ու արդեն, երբ Հռիսփիմե Շ.-ին հրավիրել է իր աշխատասենյակ, վերջինս պատռել է իր եւ աղջկա գրված բացատրությունները:

Աղբյուրի տեղեկություններով, փաստի առթիվ համայնքային ոստիկանության բաժանմունքում նախապատրաստված նյութերը փոխանցվել են հետաքննչական բաժանմունք:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Պատահարներ ավելին