▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Լավ կաբինետները՝ «լավ մեջք» ունեցողներին

«Հրապարակ»-ը գրում է. «9-րդ գումարման խորհրդարանի աշխատանքները երկու օր է՝ մեկնարկել են, սակայն պատգամավորների կաբինետների հարցը դեռևս լուծված չէ, բացառությամբ ՔՊ-ի «դեմբելների»՝ հնաբնակների, որոնք կա՛մ մնացել են իրենց կաբինետներում, կա՛մ բարելավել են դիրքերը, իսկ նորեկները փորձում են միջնորդներ մեջ գցել, հնարավորինս լավ հարկաբաժիններում տեղավորվել։

Ովքեր ՔՊ վերնախավի հետ մոտ են, արդեն գտել են առաջիկա հինգ տարիների իրենց աշխատասենյակները, օրինակ, Հայկ Կոնջորյանի նախկին օգնական, ավագանու անդամ Նատալի Սինորյանը հարմարավետ տեղավորվել է նոր ֆոյեի դահլիճի հարևանությամբ առաջին սենյակում։ Վատ դիրքերում չէ ՔՊ-ի հրձիգ դարձած նախկին տնօրեն, շրջիկ պատարագների ակտիվ մասնակից Ռուզաննա Երեմյանը՝ նա Սինորյանի հարևանությամբ է տեղավորվել՝ մի քանի սենյակ միջանցքի խորքը։

Փոխարենը պաշտպանության հանձնաժողովի երբեմնի անպարտ նախագահ Անդրանիկ Քոչարյանին չորրորդ հարկից իջեցրել են երկրորդ, իսկ Սասուն Միքայելյանը գերադասել է տեղավորվել ֆրակցիայից, ավելի ճիշտ՝ աչքից ու ականջից հեռու՝ առաջին հարկում, որտեղ նախորդ խորհրդարանում նաեւ Խաչատուր Սուքիասյանն էր մեկուսի հարմարավետ տեղավորվել։

Ի դեպ, իրենց կաբինետներից դուրս են եկել նաև «Հայաստան» դաշինքի պատգամավորները։ Նրանց տեղափոխել են «Պատիվ ունեմ»-ի, իսկ ավելի վաղ՝ «Ելք»-ի տարածք, իսկ նրանց աշխատասենյակները տրվել են ամենամեծ ընդդիմադիր խմբակցությանը՝ «Ուժեղ Հայաստանին»։

info@asekose.am/095519696
Մամուլ ավելին