Լրագրող Հռիփսիմե Առաքելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Նա վերադարձավ արձակուրդից իր մեյմունների հետ միասին և հիմա գնալու է մինչև վերջ՝ առանց սահմանների, առանց խղճի, առանց կարմիր գծերի....
Նա այլևս կորցնելու ոչինչ չունի, իսկ դա ամենավտանգավորն է...
Ցավալին այն է, որ շատերը դեռ չեն գիտակցում, թե իրականում ինչի ականատեսն ենք դառնալու...
Նոր քաղաքական սեզոնը խոստանում է ոչ թե սովորական դիմակայություն, այլ ամենաստորացուցիչ, ամենակործանարար դրսևորումների շղթա, ու մենք հերթական անգամ, թամաշայի դեմքով նայելու ենք այդ ամենին ու ասելու ենք՝ օհհհհհ... ոչ.......
Ես չեմ տեսնում այստեղ հումոր.....
Այսօրվա ԱԺ նիստն ինձ համար ոչ ճանաչողական սքեչ էր, ոչ էլ հերթական քաղաքական շոու, այն ինձ համար դարձավ մի մեկնարկ, որի հետևում արդեն երևում են նոր ողբերգությունների ստվերները...
Ամենացավալին այն է, որ այս պատմությունը, կարծես վերջ չունի։ Այն նոր թափով լցվելու է մեր գլխին, ներծծվելու է մեր առօրյա, թունավորելու է մարդկանց հոգիները, ապականելու է հանրային կյանքը, և եթե շարունակվի այս ընթացքը, մեզ հասցնելու է մի կետի, որտեղ խելագարությունն այլևս փոխաբերություն չի լինելու, այլ՝ առօրյա իրականություն»:
Նա վերադարձավ արձակուրդից` իր մեյմունների հետ միասին...Հռիփսիմե Առաքելյան
info@asekose.am/095519696
Tweet
Հասարակություն ավելին
ավելին
ավելին
ավելին
ավելին
ավելին
ավելին


