▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«7 տարի առաջ Կառավարությանն անցած «Հայփոստ»-ն արձանագրել է մոտ 4 մլրդ դրամի վնաս». Մեսրոպ Առաքելյան

«Ապրելու երկիր» կուսակցության համանախագահ Մեսրոպ Առաքելյանի ՖԲ գրառումը. ««Հայփոստ»-ի կառավարումը 2020թ-ից անցել է կառավարությանը, և այս 7 տարիների ընթացքում այն արձանագրել է մոտ 4 մլրդ դրամի վնաս։
Ընդհանրապես, ընկերությունը վնաս է արձանագրում, երբ ավելի շատ ծախս է անում, քան եկամուտ է ստանում։ Օրինակ, տալիս է բարձր աշխատավարձ, գործուղումներ է իրակացնում, բայց չի կարողանում բիզնեսը զարգացնել։
Իսկ ի՞նչ է լինում, երբ ընկերությունը վնաս է ունենում։ Կամ սնանկանում է, կամ էլ հիմնադիրը նոր ներդրում է կատարում, որ պարտքերը փակի։
Եվ ահա, 2024թ. կառավարության որոշմամբ, «Հայփոստ»-ի կապիտալը համալրվել է մոտ 2 մլրդ դրամով պետական բյուջեի հաշվին։
Այդ 2 մլրդով մարդիկ էլի աշխատավարձ են ստացել և շարունակում են վնասով աշխատել` սպասելով պետական բյուջեից նոր ֆինանսավորման։
Բայց կարող էին, չէ՞ այս 7 տարիների ընթացքում «Հայփոստ»-ը հանձնել։ Չեն արել»։

info@asekose.am/095519696
Հասարակություն ավելին