▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արտառոց դեպք Երևանում. տղամարդը մի աղջկա հետ գնացել է հյուրանոց, հետո նրան մահացած են գտել

Երեկ՝ կեսգիշերին մոտ, արտառոց դեպք է տեղի ունեցել Երևանում։  Շտապօգնության խումբը կանչով մեկնել է «Մուշ» հյուրանոց, որտեղ սենյակներից մեկում հայտնաբերվել է մոտ 60 տարեկան տղամարդու դի։

 

 

 

 

 

 

Այս մասին գրում է Sputnik Արմենիան՝ հղում անելով իր տեղեկություններին:

Նրան անգիտակից վիճակում տեսել է սենյակ մտած մատուցողուհին ու ահազանգել 1-03։

Պարզվել է, որ տղամարդը մի աղջկա հետ եկել է հյուրանոց։ Որոշ ժամանակ անց աղջիկը հեռացել է հյուրանոցից։ Քանի որ տղամարդը երկար ժամանակ դուրս չի եկել սենյակից, ուստի մատուցողուհին ներս է մտել ու տեսել, որ նա անգիտակից է։

Իրավապահները պարզում են տղամարդու մահվան հանգամանքները։ Այս պահին մահվան վարկած չկա։ Շատ հարցերի պատասխաններ կտրվեն դատաբժշկական փորձաքննության արդյունքում։

Նյութը՝ սկզբնաղբյուր կայքում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին