▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Արտասահման գնալ-գալուց հետո միանգամից հայտնվեց դիրքերում. պատերազմական վիճակում գտնվող երկրի դեպքում սա լրջագույն բացթողում է»

Ռոբերտ Մարգարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Սահմաններում վերջին լարվածությանը զուգահեռ Արծրուն Հովհաննիսյանի անակնկալ վերադարձը երեկ սոցցանցերում քննարկվող գլխավոր թեմաներից էր:

Այդ կապակցությամբ անհրաժեշտ եմ համարում կարևոր մի արձանագրում կատարել:

Մեր հարավային հարևան երկիր Իրանում զինվորական ծառայության մեջ գտնվող անձանց դեպքում գործադրվում են չափազանց խիստ կանոններ:

http://asekose.am/filemanager/uploads/2019/08/week-2/artsrun._jpeg.jpg

Զինվորական ծառայության մեջ գտնվող կադրային սպաներին՝ անկախ նրանց զինվորական աստիճանից, արգելվում է արտասահմանյան ուղևորությունների մեկնել:

Անվտանգության նկատառումներով հիշյալ անձանց թույլատրվում է երկրից հեռանալ միայն պաշտոնական գործուղումների կամ խիստ բացառիկ դեպքերում:

Նման օրենք կարծես թե չի գործում պատերազմական վիճակում գտնվող Հայաստանում:

Պատերազմից առաջ ու դրա ընթացքում ՊՆ-ում կարևոր պաշտոն զբաղեցրած ու այդ պաշտոնի բերումով խիստ գաղտնի տեղեկությունների ու տվյալների տիրապետող զինվորական կադրային ծառայող Արծրուն Հովհաննիսյանը պատերազմից հետո հայտնվում է ԱՄՆ-ում ու երկար ժամանակ անց է կացնում արտասահմանում, իսկ սահմանային լարվածություններից ընդամենը ժամեր անց չգիտես ինչ հանգամանքով հայտնվում է դիրքերում ու ֆեյսբուքյան լայվ է մտնում:

Կասկածներ տարածելու կամ հավակնություններ կատարելու նպատակ չունեմ, բայց սա լավագույն դեպքում պատերազմական վիճակում գտնվող երկրի դեպքում անվտանգության առումով լրջագույն ու խիստ վտանգավոր բացթողում է»:

Կարդացեք նաև՝  Արծրուն Հովհաննիսյանը ՊՆ ներկայացուցիչ չէև նրա գրառումները պաշտոնական համարվել չեն կարողՊՆ

Նաիրա Զոհրաբյանը խնդրել է ՊՆ-ին փակել Արծրուն Հովհաննիսյանի բերանը

«Ես հավատում էի և ունեի տեղեկություն, որ մենք պատերազմի ֆորմատ ենք փոխելու». Արծրուն Հովհաննիսյան

«Լավ կլինի վերջ տաս այս կլոունադային». Գագիկ Համբարյանը՝ Արծրուն Հովհաննիսյանին

 

Դիտեք նաև՝

 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին