▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արտասվում էի, որովհետև գիտեի` արցունքս ջրին էր խառնվում. զինվորի պատմածը

Գրող, գրականագետ, հրապարակախոս Հովիկ Չարխչյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«- Հրամանատարիս հետ հարաբերություններս, մեղմ ասած, լավ չէին: Չգիտեմ, թե ինչից էր: Դիրքերում էլ շատ լարված էր: Մի պահ եղավ, երբ պետք էր կրակագիծը պահել, մինչև համալրումը կգար: Բոլորիս շարք կանգնեցրեց, ասաց` չեմ հրամայում, ձեզնից մեկը թող կամավոր գա ինձ հետ, երկուսով պիտի վերին դիրքը պահենք: Քայլ արեցի առաջ, ասացի` ես: Խեթ նայեց ինձ, բռունցքով խփեց ուսիս ու տարավ իր հետ:

2 ժամ դիմացանք: Օգնությունը տեղ հասավ: Երբ մարտը դադարեց, հրամանատարս ձեռքիցս բռնած ինձ տարավ ջրամանի մոտ, նստեցրեց, ճակատս համբուրեց ու սկսեց երեսս լվանալ: Ինքն իմ երեսը լվանում էր երկու ձեռքով, ես հանգիստ արտասվում էի, որովհետև գիտեի` արցունքս ջրին էր խառնվում ու նա չէր տեսնի»:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին