«Աղոթենք, որ ռուսները մեզ ընդունեն, աղոթենք և չգրգռենք», - այս միտքը պատկանում է բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ պետական և ՀՀ նախագահի մրցանակների դափնեկիր բանաստեղծ ԱՐՏԵՄ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻՆ... Մի մարդու, ով արմատներով ղարաբաղցի է, ով տասնամյակներ շարունակ երբեք չբարձրաձայնելով իր ղարաբաղյան ծագման մասին, չնայած հայրը՝ բանաստեղծ Միքայել Հարությունյանը, երբեք չէր թաքցնում իր ծագումնաբանությունը, - վերջերս անգամ սկսել է ղարաբաղյան բարբառով խոսել... Եվ հերոսական Ղարաբաղի արմատներով այս քաղաքական լովելասն այժմ աղոթք է հղում առ Ռուսաստան, շաղիքոտ հնչերանգով թախանձագին խնդրում է, որ ռուսին չգրգռենք... Սա ազգային դավաճանություն է, ուրիշ ոչինչ: Սա դավաճանություն է մեր պատմությանն ու ներկային, սա ստորաքարշության դասական օրինակն է, որը ցույց է տալիս, դժբախտաբար, իմ գրչակիցը... Եվ հանուն ինչի՞... Հանուն այն բանի՞, որ իրեն էլ մի թուլաբաժին գցեն՝ ինչպես գցում են ոմանց, բայց ոչ Զորի Բալայանին, քանզի նա ղարաբաղյան կլանի կարկառուն ներկայացուցիչներից է և ընդհատակյա օլիգարխ... Արտեմ Հարությունյանի ինչի՞ն է պետք այս ամենը, չէ՞ որ նա բանաստեղծ է, ժողովրդի ձայնը...
Աղոթելու փոխարեն, թող հոգ տանի, որ հաստատվեն հորիզոնական հարաբերություններ Հայաստանի և Ռուսաստանի միջև, որպեսզի Ռուսաստանը հասկանա և հիշի, որ 1812 թվականի Հայրենական պատերազմում տարած հաղթանակը նաև հայերի շնորհիվ էր, որ 1941-1945 թվականների Հայրենական պատերազմի մեծագույն հաղթանակը 600 հազար հայ զինվորի ու 108 Սովետական Միության հերոսի ջանքերով էր...
Արտեմ Հարությունյանի ինչի՞ն է պետք այս ամենը...
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet