▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Եթե չկա այդպիսի բան, թող Փաշինյանը վաղն առավոտյան հայտարարի, որ հունիսի 18- 19-ին Ալիևը Նախիջևանում փառատոն չի անցկացնի». Սամվել Կարապետյանը՝ 300 000 ադրբեջանցիների «վերադարձի» մասին

«Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ և վարչապետի թեկնածու Սամվել Կարապետյանը  «Արմենիա» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում վերահաստատել է իր համոզմունքը՝ գործող իշխանության վերարտադրության դեպքում կատարվելու է Ադրբեջանի հերթական պահանջն, ու 300 000 ադրբեջանցիներ են բնակեցվելու Հայաստանում։

«Մարդկանց թվում է, թե մենք նախընտրական քարոզարշավ ենք այդ հարցով իրականացնում, այնինչ այդպիսի հայտարարություններ մենք ամեն օր լսում ենք Ալիևից և նրա օգնականներից։ Եթե չկա այդպիսի բան, ես առաջարկում եմ՝ թող Փաշինյանը վաղն առավոտյան հայտարարի, որ հունիսի 18-ին, 19-ին Նախիջևանում Ալիևը չի կարող անցկացնել փառատոն։

Մեր անհանգստությունները նրանից են, որ այս մարդը չի կարողանում հակաճառել Ալիևին, Ադրբեջանի մոտեցումներին, հակադարձել բոլոր այն վտանգավոր հայտարարություններին, որոնք ուղղված են մեր ժողովրդի և երկրի դեմ»,- ասել է Սամվել Կարապետյանը։

***

«Նիկոլ Փաշինյանն ամեն ինչ անում է, որ թաքցնի իր ձախողումները։ Քանի որ նա ամենամեծ ձախողումն ունեցել է բանակի հարցում, երկրի պաշտպանության, Արցախի հարցում, նրա արած այս քայլն ուղղված է նրան,որ ցույց տա, թե ինչպես է ծախսել 8 միլիարդ դոլարը, որը կախել է մեր պետության գլխին։ Բայց հաստատ մարդիկ, որոնք նայում են այս ամենը, համոզվում են, որ այդ 8 միլիարդ դոլարը շատ անգրագետ է ծախսվել»,- այսօրվա զորահանդեսին և ցուցադրված սպառազինությանն ու զինտեխնիկային անդրադառնալով՝ ասել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ և վարչապետի թեկնածու Սամվել Կարապետյանը՝ «Արմենիա» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում։

Նա ընդգծել է՝ նշված գումարով մենք կարող էինք ունենալ շատ հզոր զինտեխնիկայով հագեցած բանակ։

«Երբ մենք գանք իշխանության, կգնենք ամենաժամանակակից, ամենապետքական տեխնիկան, որը կպաշտպանի մեր ժողովրդին, մեր սահմանները»։

***

Նիկոլ Փաշինյանն ամեն ինչ անում է, որ թաքցնի իր ձախողումները, քանի որ ամենամեծ ձախողումն ունեցել է բանակի հարցում, պաշտպանության հարցում, Արցախը հանձնելու հարցում, չեմ պատկերացնում իր արած այս քայլն ինչին է ուղղված, կարծում եմ՝ ուզում է ցույց տալ, թե ինչպես է ծախսել 8 միլիարդ դոլարը, որ կախել է մեր պետության գլխին, այս մասին Արմենիա ՀԸ տված հարցազրույցում ասել է «Ուժեղ Հայաստան» դաշինքի առաջնորդ Սամվել Կարապետյանը՝ խոսելով մայիսի 28-ի զորահանդեսի մասին։

«Մեկ զորահանդեսով դժվար է ինչ-որ բան գնահատելը, թե տեխնիկան, թե այդ տեխնիկայի անհրաժեշտությունն ու հնարավորությունները։ Մեր իշխանության գալով կգնենք ամենաժամանակակից, ամենակարևոր ու պետքական տեխնիկան, որը կպաշտպանի մեր ժողովրդին, կհագեցնի մեր սահմանները, կստեղծենք լուրջ տեխնիկայով հագեցած սահմաններ, կքչացնենք մեր զինծառայողների դերը սահմաններում և կլինի խելացի բանակ»,-ասել է Սամվել Կարապետյանը։

Նա նշել է, որ հայ ժողովրդին պատերազմով սպառնում են Ալիևը, Փաշինյանը և գորշ գայլերը։

«Որ օրը Փաշինյանը հեռացվեց իշխանությունից, ոչ մեկ նույնիսկ չի փորձի Հայաստանին սպառնա պատերազմով, մենք կվարենք ճիշտ դիվանագիտություն, կունենաք լուրջ երաշխավերներ, և ոչ ոք չի համարձակվի հարձակվել Հայաստանի վրա»,-նշել է Սամվել Կարապետյանը։

***

ԱրմենիաԹիՎի»-ին տված հարցազրույցում «Ուժեղ Հայաստան» դաշինքի առաջնորդ Սամվել Կարապետյանը պատասխանեց հարցին, թե ովքեր կարող են լինել այսօր երաշխավորներ Հայաստանի համար:

«Աշխարհի մասշտաբով երաշխավորներ լինում են միայն խոշոր գերտերությունները, որպեսզի ներշնչեն վստահություն: Այդպիսի երկրներ կարող եմ թվել, թե′ Ամերիկայի Միացյալ նահանգները, թե′ Ռուսաստանը, թե′ Չինաստանը, թե′ Եվրոմիությունը: Մենք հասնելու ենք դրան, որ ունենանք ճիշտ երաշխավորություն, որ մեր ժողովրդին ոչ մեկ չկարողանա սպառնալ: Ինչպե՞ս մենք կարող ենք վստահել Ալիևին և Ալիևի երաշխավորությանը: Ինքն արդեն ցույց է տվել, որ ինքը թույլ, անկարող ղեկավար է, ինքը վախկոտ է, ինքը վախենում է Ալիևից. մենք չենք վախենում Ալիևից, մենք շատ արագ ենք բերելու խաղաղություն մեր երկրին և վստահելի երկարատև խաղաղություն»:

***

«Հայ ժողովրդին պատերազմով սպառնում են Ալիևը, Փաշինյանը և «Գորշ գայլեր»-ը, ուրիշ` ոչ ոք: Ես իրոք վստահեցնում եմ` որ օրը Փաշինյանը հեռացվեց ՀՀ իշխանությունից, ոչ մեկը նույնիսկ չի փորձի Հայաստանին սպառնա պատերազմով: Դա դուք անմիջապես եք տեսնելու: Մենք կվարենք ճիշտ դիվանագիտություն, կվարենք ճիշտ ռազմավարություն»,- «ԱրմենիաԹիՎի»-ին տված հարցազրույցում ասաց «Ուժեղ Հայաստան»-ի առաջնորդ Սամվել Կարապետյանը:

***

«ԱրմենիաԹիՎի»-ի լրագրողը հարցազրույցի ընթացքում դիմեց «Ուժեղ Հայաստան»-ի առաջնորդ Սամվել Կարապետյանին. «Ձեր այն հայտարարությանը, թե իշխանությունների վերընտրվելու դեպքում 300 հազար ադրբեջանցիներ կարող են գալ և բնակություն հաստատել Հայաստանում, իշխանությունը, Նիկոլ Փաշինյանը արձագանքում են՝ նա դեռ տասնամյակներով չի կարողանալու հեռանալ Հայաստանի Հանրապետությունից, նա պիտի գտնվի ՔԿՀ-ում` որպես լրտես։ Ինչպես սա կմեկնաբանեք»:

«Ես չեմ էլ պլանավորում այս տասնամյակում հեռանալ Հայաստանից։ Ես պլանավորել եմ աշխատել հայ ժողովրդի համար։ Շուտով մենք տոնելու ենք մեծ հաղթանակ։ Եվ Փաշինյանը շատ ճիշտ է ասում։ Ես մնալու եմ։ Իսկ որտեղ եմ ես գտնվելու, վստահ եղեք` ես եմ որոշելու։ Փաշինյանը հունիսի 7-ից հետո ոչ մի որոշում չի կարող կայացնել։ Առավել ևս՝ իմ ապագայի մասով։ Ինքը ավելի ճիշտ կանի՝ երկար մտածի իր և իր խմբակի ապագայի մասին։ Իսկ ինչ վերաբերում է ադրբեջանցիների՝ Հայաստան գալուն, մարդկանց թվում է՝ մենք այդ հարցով նախընտրական ինչ-որ քարոզարշավ ենք իրականացնում։ Դա արդյունք է այն հայտարարությունների, որ մենք ամեն օր լսում ենք Ալիևից և իր օգնականներից։ Եթե չկա այդպիսի բան, ես առաջարկում եմ՝ թող Փաշինյանը վաղն առավոտյան հայտարարի, որ հունիսի 18-19-ին Նախիջևանում Ալիևը չի կարող անցկացնել փառատոն։ Մեր բոլոր անհանգստությունները նրանից են, որ այս մարդը չի կարողանում հակաճառել Ալիևին, Ադրբեջանի մոտեցումներին, բոլոր այն վտանգավոր հայտարարություններին, որ արվում են մեր երկրի և մեր ժողովրդի հասցեին։ Մենք դրա մասին ենք խոսում։ Մենք դա չենք օգտագործում ձայներ հավաքելու համար։ Բայց մենք պարտավոր ենք ամեն օր թմբկահարել մեր անհանգստությունները, քանի որ ամեն օր տեսնում ենք թույլ և թուլացող կառավարություն։ Դա վտանգ է մեր երկրի համար»:

info@asekose.am/095519696
Հասարակություն ավելին