▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արթուր Աբրահամը WBO վարկածով աշխարհի չեմպիոն

Գերմանական Մագդեբուրգ քաղաքի Getec մարզահամալիրում կայացավ պրոֆեսիոնալ բռնցքամարտի սուպերմիջին քաշային կարգում WBO վարկածով աշխարհի չեմպիոն Ռոբերտ Շտիգլիցի և չեմպիոնի հավակնորդ Արթուր Աբրահամի մենամարտը:

12 ռաունդանոց մենամարտը ավարտվեց Արթուր Աբրահամի հաղթանակով:

Հիշեցնենք, որ Արթուր Աբրահամը և Ռոբերտ Շտիգլիցն իրենց 3-րդ հանդիպումն էին անցկացնում:

Առաջին անգամ նրանք հանդիպել էին 2012թ. օգոստոսի 25-ին, Բեռլինում: Այդ օրը Աբրահամը միավորների առավելությամբ հաղթլ էր Շտիգլիցին և նվաճել աշխարհի չեմպիոնի տիտղոսը: Հետո Արթուրը ռևանշի հնարավորություն էր տվել Շտիգլիցին և կորցրել էր տիտղոսը երկրորդ մենամարտի ժամանակ, որը   կայացել էր 2013 թ. մարտի 23-ին:

Այդ մենամարտի ժամանակ Աբրահամը աչքի վնասվածք էր ստացել,  մարտը դադարեցվել էր և Շտիգլիցին տեխնիկական նոկաուտով հաղթանակ էր շնորհվել:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Սպորտ ավելին