▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արթուր Վանեցյանը հանդիպել է Նիկոլ Փաշինյանի հետ

Օրերս ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանն իր բնակարանում հանդիպում է ունեցել «Հայրենիք» կուսակցության առաջնորդ Արթուր Վանեցյանի հետ:

armlur.am-ն է գրում ու հավելում․ «Ըստ մեր տեղեկությունների՝ հանդիպմանը միացել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը. նրանք միասին քննարկել են ՀՀ-ում ստեղծված իրավիճակը: Փորձել են Վանեցյանից պարզել, թե ինչպես է պատկերացնում առաջիկա խորհրդարանական ընտրությունները ու ինչ ֆորմատով: Մենք փորձեցինք տեղեկությունները ճշտել Արթուր Վանեցյանից, որը սակայն հերքեց տեղեկությունը:

Բայց մեր աղբյուրները հաստատում են հանդիպման փաստը:

Հիշեցնենք՝ Փաշինյանն այսօր հանդիպում է ունեցել նաև ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի և ԼՀԿ նախագահ Էդմոն Մարուքյանի հետ։

Խոսվել է Փաշինյանի հրաժարականի հավանականության և խորհրդարանական նոր ընտրությունների անցկացման ձևաչափի մասին»,- գրում է կայքը։

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին