▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արթուր Վանեցյանը Վադուցում է, Կամո Հովհաննիսյանը՝ սրտով է տղերքի հետ

ՀՖՖ նախագահ Արթուր Վանեցյանը Վադուցում ներկա կլինի Հայաստանի հավաքականի խաղին։

Հիշեցնենք, որ Ֆուտբոլի Եվրո-2020-ի ընտրական մրցաշարի 7-րդ տուրում Հայաստանի ազգային հավաքականը քիչ անց Լիխտենշտեյնի մայրաքաղաք Վադուցում գտնվող «Ռեյնպարկ» մարզադաշտում կմրցի այդ երկրի ազգային թիմի հետ։

Հիշեցնենք նաև, որ Լիխտեյնշտեյն-Հայաստան հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 22:35-ին

Մեր ֆուտբոլիստ Կամո Մովսիսյանն էլ, որ բաց է թողնում խաղը, ֆեյսբուքյան իր էջում լուսնակար է հրապարակել ու գրել․

Տղերք ջան հիմա ձեր կողքին չեմ, բայց սրտով ձեր հետ եմ։ Վստահ եմ՝ դուք կարող եք։ Պարգևեք այդ տոնը այս կարևոր խաղում մեր բոլոր երկրպագուներին ու ամբողջ հայ ազգին։

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Սպորտ ավելին