▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Աշոտ Ահարոնյանը՝ արտերկրից դիպուկահարներ կանչվելու մասին

«Որոշ անձինք արդեն մի քանի ժամ անհեթեթ տեղեկություններ են տարածում, թե իբր արտերկրից դիպուկահարներ են կանչվել: Կոչ ենք անում նման մանկամիտ հայտարարություններով չգրգռել մարդկանց ու չշիկացնել մթնոլորտը»,-գրել է ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը ֆեյսբուքյան իր էջում:

Հիշեցնենք, որ Ազատության հրապարակում կայացած  հանրահավաքի ժամանակ անդրադառնալով ՊՊԾ գնդի տարածքում տեղի ունեցող իրադարձություններին՝ «Ժառանգություն» կուսակցությունից Արմեն Մարտիրոսյանը հայտարարել էր, որ ըստ օդում կախված լուրերի՝ աշխատում են ռուս դիպուկահարներ:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին