▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Աշոտյանը՝ Սերժ Սարգսյանի վարչապետ դառնալու մասին

«Եթե մի բան կարելի է, բոլորին է կարելի»: Այս մասին այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոոտյանը՝ անդրադառնալով այն հարցին, թե արդյոք 2018թ.-ից հետո Հանրապետության վարչապետ Սերժ Սարգսյանն է դառնալու:

«2018 թվականին, սահմանադրության համաձայն, կառավարությունը պետք է  հրաժարական տա, սա իրավական գործընթաց է: Կապրենք երկու տարի եւս եւ կտեսնենք: Եթե ինչ որ բան կարելի է գլոբալ առումով, ապա կարելի է բոլորին: Եթե ինչ որ բան քաղաքակիրթ է, ցիվիլ է, եվրոպական է, իրավական է , սահմանադրական է, ապա բոլորի համար է այդպես»:

Աշոտյանը  պատասխանեց նաև այն հարցին, թե ինչու ինչո՞ւ ՀՀԿ-ի նախագահի պաշտոնը ստանալու համար չի առաջադրվում  որեւէ այլ մարդ, բացի Սերժ Սարգսյանից, այն դեպքում, երբ ինքն էր հայտարարում, որ «մարդ» կուսակցությունները պետք է վերանան:

«ՀՀԿ-ն ամենաժողովրդավար կուսակցությունն է:Մեր հարգարժան լրագրողները արդեն 10-15 տարի է գուժում են ՀՀԿ-ի աջ ու ձախ թեւերի բախումները: ՀՀԿ-ում տարբեր են եւ քաղաքական իմաստով, կուսակցության հարստությունը հենց այդ տարբերության մեջ է: Մենք կլոնավորված անդամների կուսակցություն չենք»:

Անդրադառնալով  վարչապետ Կարեն Կարապետյանի կուսակցական դառնալուն Արմեն Աշոտյանը նշեց, որ վերջինս իր  դիմումով հաստատեց, որ ժամանակավոր մարդ չէ:

«Կարեն Կարապետյանը հրավիրյալ չէ, գործադիր տնօրեն չէ կառավարությունում, ինքը ուզում է և պատրաստ է լինել քաղաքական կերպար, իսկ իրենից լավ չեմ կարող հիմնավորել, թե ինչու մտավ ՀՀԿ: Ինտրիգ կլիներ այն ժամանակ, եթե Կարեն Կարապետյանը չմտներ  ՀՀԿ»:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին