Ասում են՝ Բարի Ուայթի ձայնն է դարձել․․․Բագրատ Սրբազանն ամփոփում է օրը
***
«Շատ հաստատուն ու նպատակադրված` մենք առաջ ենք գնում: Մարդիկ չեն ուզում հանձնվել, բայց ո՞վ է հարցնում իրենք ինչ են ուզում: Մարդիկ ու բոլորս էլ ուզում ենք միանգամից հարվածով լուծվի ամեն ինչ, դրա ժամանակն էլ կգա»,- Սուրբ Աննա եկեղեցու բակում հայտարարեց Բագրատ Սրբազանը: «Արձանագրենք, թե երեկ ինչ է տեղի ունեցել: Գիշերը ես ելույթ եմ ունեցել այն ամբիոնից, որը ամեն ինչով, սկսած Հ1-ի ուղիղ եթերի սարքավորումներից, վերջացրած բեմից ու ամիբիոնից, նախատեսված էր մարդու համար: Նույնը` առավոտյան: Մենք գնացել էինք ուխտագացության: Առավոտ 9:30 պետք է տեղի ունենար պետական արարողակարգը և դա չեն կարող հերքել, որովհետև մեր պատգամավորները այսր հրապարակել են համապատասխան հրավերը: Նաև երկրապահներ, զինվորականներ, բոլորը հրավիրված էին»,- օրվա ամփոփման սկզբում նշեց Բագրատ Սրբազանը: *** |
«10 հանրակառք` ավտոբուս, Սարդարապատի հուշահամալիրի ներքևում տեղակայված` սպասում էին հրամանի: Այդ ընթացքում էն պարզ ոստիկանները գիշերվա մեջ մի 2-3 անգամ համազգեստ են փոխել` ճերմակ հագնեն թե մոխրագույն, գալու ա թե չի գալու: Վերջը որոշեցին մոխրագույն հագնել»,- նախօրեին տեղի ունեցած իրադարձությունները քննարկելիս` պատմեց Բագրատ Սրբազանը: *** |
Բագրատ Սրբազանը Սուրբ Աննա եկեղեցու բակում կոչ արեց անուն առ անուն արձանագրել պատգամավոր Աշոտ Սիմոնյանի վրա հարձակված ոստիկանական համազգեստավորներին, Սարդարապատի հուշահամալիր Վեհափառի և եկեղեցականների մուտքը խոչընդոտողներին։ «Գտեք նրանց լուսանկարները, անունները և հրապարակեք: Նույնը նրանց, ովքեր փորձել էին փակել Վեհափառի ճանապարհը: Նրանք պետք է հանրային հետապնդման ու պարսավանքի արժանանան: Պարզապես չպետք է կարողանան շնչել, չէին կարող այդպես վարվել»: |