▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Ասում են՝ իրանցի գեներալներն ավանտյուրիստին պատին են դեմ տվել». Վահե Դավթյան

«Մեկ Հայաստան» կուսակցության քաղխորհրդի անդամ Վահե Դավթյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Ըստ մոսկովյան աղբյուրների՝ օրերս Երևան էին ժամանել Իրանի իսլամական հեղափոխության պաշտպանների կորպուսի 10 գեներալներ: Ասում են՝ ավանտյուրիստին պատին են դեմ տվել՝ պահանջելով դադարեցնել սահմանային սիրավեպը Ապշերոնի սուլթանի հետ: Այլապես ստիպված կլինեն ռազմական միջամտության անցնել:
Այլևս պարզ է, որ ամենատեսանելի ապագայում Իրանը բարձրացնելու է սեփական դերակատարումը Հարավային Կովկասում՝ հակակշիռ ստեղծելով թուրք-ադրբեջանական տանդեմին: Պարզ է նաև, որ այս կոնֆիգուրացիայում Իրանը միայնակ չէ: Ռուսաստանի ու Չինաստանի հետ խորքային համագործակցության համակարգի ձևավորումը, Հնդկաստանի հետ Հնդկական օվկիանոս-Պարսից ծոց-Սև ծով մուլտիմոդալ միջանցքի հարցում շահերի համընկումը թույլ է տալիս խոսել սեփական ռազմավարական ռեսուրսն օրեցօր ավելացնող նոր աշխարհաքաղաքական բևեռի ձևվորման մասին: Հատկանշական է, որ վերջինս ունակ է տարանջատել իր ներսում առկա հակասությունները՝ համագործակցության հիմքում դնելով համընկնող շահերը: Որոշ արաբական երկրների միացումն այս բևեռին ևս իրատեսական է:
Այս բևեռին հակադրվելու է ԱՄՆ-Թուրքիա-Իսրայել եռանկյունին՝ փորձելով լոկալ հակամարտությունների գեներացման ճանապարհով (առավելապես Կենտրոնական Ասիայում, ինչի փորձերն արդեն արվում են) սնանկացնել ռուս-չինական Եվրասիայի կոնցեպտը՝ այն փոխարինելով անգլոսաքսոնական heartland-Եվրասիայով:
Ակնհայտ է Հայաստանում իշխանությունը զավթած խմբակի աշխարհաքաղաքական կողմնորոշումը: Ուստի, հունիսի 20-ի ընտրությունները ունեն խորը աշխարհաքաղաքական իմաստ ու նպատակադրում: Անթույլատրելի է դրանք գնահատել զուտ ներքաղաքական-ժողովրդավարական հարացույցի շրջանակներում»:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին