▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Աստղիկ» ԲԿ-ում նորածին է մահացել. հարազատները մեղադրում են մանկաբարձ-գինեկոլոգին

Ոստիկանության Մալաթիայի բաժնի հետաքննչական բաժանմունքում հետաքննություն է սկսվել երեկ՝ հոկտեմբերի 28-ին, Երևանում տեղի ունեցած նորածնի մահվան դեպի փաստով։ Այս մասին գրում է Shamshyan.com-ը:

 

 

 

 

 

 

 

Մալաթիայի Ոստիկանություն է դիմել Երևանի բնակիչ՝ 54-ամյա Նելլի Չ.-ն և հայտնել, որ նույն օրը, ժամը 09։30-ի սահմաններում «Աստղիկ» բժշկական կենտրոնի մանկաբարձ-գինեկոլոգի կողմից իր հարսի՝ Երևանի բնակիչ, 30-ամյա Թագուհի Մ.-ի ծննդաբերությունն ընդունելիս բժիշկը իր մասնագիտական պարտականությունները կատարել է ոչ պատշաճ, ինչի հետևանքով նորածին երեխան մահացել է։


Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Նելլի Չ.-ն աշխատում է Երևանում գործող ֆաբրիկաներից մեկում՝ կադրերի բաժնի պետ, իսկ մանկաբարձ-գինեկոլոգը, ում մեղադրում են նորածնի հարազատները, Արմավիրի մարզի բնակիչ՝ 46-ամյա Արմեն Ալեքսանյանն է։

Նյութը՝ սկզբնաղբյուր կայքում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին