▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Աշխարհը զարթնում է

«Մեզ մոտ հասարակությունն իրազեկված չէ, որն էլ մենք փորձում ենք անել, որպեսզի հետագայում ընտրությանը մասնակցող քաղաքական գործիչը ստիպված լինի լսել իր ժողովրդի ձայնը, փոխել իր դիրքորոշումը: Այսինքն, ժողովուրդը կկարողանա ճնշում գործադրել նրանց վրա»,-ասում է գերմանացի ռեժիսոր, դրամատուրգ, Հայաստանի և Հայոց ցեղասպանության վերաբերյալ ֆիլմի հեղինակ Քրիստիան Պապկեն, ով Հայաստան է եկել «Խոսել սահմանների մասին» նախագծի շրջանակներում:

Ռեժիսորի խոսքով՝ ֆիլմը ճանաչողական է, ներկայացնում է Հայաստանը.

«Ունի «Հայաստան.ստվերների երկար ճանապարհ» անվանումը: Ապրիլի 22-ին այն կցուցադրվի Գերմանիայի ազգային ալիքով, 23-ին՝ Ավստրիայի հեռուստատեսությամբ»,-նշում է Քրիստիան Պապկեն ու հավելում.

«Բացի այդ՝ մենք ծրագրել ենք 40 ժամվա ընթացքում 200 դերասանների, մասնակիցների աջակցությամբ ընթերցումներ կազմակերպել և ներկայացնել «Մուսա լեռան 40 օրը: Հասարակությանը պետք է ցույց տանք փաստեր ներառող այս վեպը: Հրավիրել ենք հայտնի ցեղասպանագետների: Միջոցառումը եզրափակվելու է համերգով. հանդես կգա Հրաչուհի Բասենցը: Հունիսին ևս միջոցառումներ ենք նախատեսում՝ կապված Հայոց ցեղասպանության հետ»:

Բանախոսները նկատում են՝  աշխարհը զարթնում է, իսկ դա լավ է:

Անի Կարապետյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին