▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Աշխարհի ամենամեծ կրծքեր ունեցողներից մեկն ամուսնության առաջարկություն է արել Վլադիմիր Պուտինին

Ամենամեծ կրծքեր ունեցող (7համարի կուրծք) իտալացի մոդելներից մեկը` Աննա Ազերլին, ով նաև նախկինում օպերային երգչուհի է եղել, սեր է խոստովանել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին և երգի միջոցով առաջարկել դառնալ նրա կինը: Երգը կոչվում է «Ամուսնացեք ինձ հետ, նախագահ»: 

«Դուք նույնիսկ չեք պատկերացնում, թե ինչ յուրահատուկ տղամարդ է ձեր Վլադիմիր Վլադիմիրովիչը, ինչպես են նրան հարգում Ամերիկայի, Եվրոպայի հասարակ բնակիչները: Օտարերկյա առաջնորդները սպառնում են սանկցիաներ կիրառել, բայց դա նրանց սեփական խաղերն ու անձնական հետաքրքրություններն են: Իսկ հասարակ ժողովուրդը հիացած է Պուտինով»,- ասել է Աննան ռուսական ԶԼՄ-երից մեկին տված իր հարցազրույցում:

Հարցազրույցի ընթացքում Աննան խոսել է նաև այն մասին, որ Վլադիմիր Պուտինի հետ ծանոթացել է 2009թ-ին Դրեզդենում օպերային համերգի ժամանակ: Ըստ մոդելի խոսքերի` այդ ժամանակ նրան ասել են, որ Պուտինին շատ է դուր եկել նրա ձայնը: Նույն օրը նրանց ծանոթացրել են, սակայն այդ ծանոթությունը ավարտվել է միայն ձեռքսեղմումով:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին