▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Աշխարհի ցանկացած կետում կարող ես գործդ անել. նոր հնարավորություն և աշխատատեղեր`երիտասարդների համար

Օրերս Երևանում կայացել է DataFest Yerevan համաժողովը, որը նվիրված էր մեքենայական ուսուցման տարբեր թեմաներին: Համաժողովը հիմնականում կենտրոնացված էր ինժեներական զարգացումների և կիրառությունների վրա: Դրա հիմնական նպատակը ոլորտի մասնագետների գաղափարների փոխանակումն ու համագործակցության զարգացումն է: Միջոցառման շրջանակներում տարբեր խոսնակներ անդրադարձան մեքենայական ուսուցման և  տվայլների գիտության մեջ այժմյան առանցքային թեմաներին: Համաժողովի ընթացքում ելույթ ունեցավ նաև Ֆիլիպ Մորիս Ինթերնեյշնլ PMI Science գիտահետազոտական կենտրոնի ներկայացուցիչ, ավագ տվյալագետ Թևոս Մաթևոսյանը, ով ելույթ  ունեցավ «Կանոնների արդյունահանման ալգորիթմները ՝ որպես կապ բիզնեսի և մեքենայական ուսուցման միջև» խորագրով թեմայի շրջանակներում:

/filemanager/uploads/filip_moris_nyut.jpg

«Շատ կարևոր է, որպեսզի քո գործընկերները հասկանան, թե դու ինչ ես անում, որպեսզի բոլորի համար պարզ լինի, թե ոնց է ամեն ինչ աշխատում, օրինակ՝ թե ինչու մենք ունենք այսպիսի կամ այնպիսի պատասխան որևէ հարցի: Համաժողովի նպատակը նույն ոլորտում աշխատող գործընկերների հետ փորձի փոխանակումն է,  թե օրինակ նրանք ինչպես կարող են ավելի հեշտ տեխնիկական կոմունիկացիա հաստատել այլ կազմակերպությունների հետ, քանի որ քանի դու դեռ չես կոմունիկացրել, թե ինչ ես անում, մարդիկ չեն հասկանա քո գործի էությունը, ու, հետևաբար, քո գործն առաջ չի գնա»:

Թևոս Մաթևոսյանի խոսքով՝ Ֆիլիպ Մորիս Ինթերնեյշնլ PMI Science գիտահետազոտական կենտրոնը պարբերաբար նման ելույթներ է կազմակերպում իր բարձրակարգ  մասնագետների մասնակցությամբ:

«Համաժողովի մասնակիցները տեսնում են, թե ինչ տեսակ գործ ենք անում մենք, իհարկե, մասամբ են տեսնում, քանի որ 25 րոպեում չենք կարող ներկայացնել մեր ողջ աշխատանքը: Երիտասարդները հնարավորություն են ունենում շփվելու մասնագետների հետ, իրենց հուզող հարցերի պատասխանները ստանալու ու նաև, այսպես ասած, ռեստարտ են լինում, քանի որ լսում են միմյանց ալգորիթմները»-  պարզաբանեց մեր զրուցակիցը:

Թևոս Մաթևոսյանն իր զրույցում նշեց, որ  IT ոլորտն ունի այսպիսի յուրահատկություն՝մասնագետը միշտ մրցակցության մեջ է:

«Ոլորտում պահանջարկը շատ մեծ է: Հատկապես համավարակի շրջանում տնից աշխատելը դարձավ շատ արդիական, ու ըստ այդմ ՝  դու կարողանում ես տնից աշխատելով գումար վաստակել: Այս ոլորտի գլխավոր առանձնահատկությունն այն է, որ դու աշխարհի ցանկացած կետում կարող ես լինել IT մասնագետ, լինես հայ թե հնդիկ, դու կարող ես նույն գործն անել, ինչը չես ասի օրինակ՝ իրավաբանի մասին: Բացի դրանից՝ լինելով Հայաստանում, դու կարող ես աշխատել  դրսում գտնող որևէ կազմակերպության համար»,- նշեց Թևոսը՝ խոստովանելով, որ ոլորտի աշխատանքը բավական բարդ է և աշխատատար:

Զրույցի վերջում Թևոս Մաթևոսյանը նշեց, որ ոլորտում աշխատելու և լավագույնը դառնալու համար պետք է ամենակարևորն ունենալ ձգտում և աշխատասիրություն,  պետք է ամեն դեպքում փորձել, եթե նույնիսկ չստացվի:

Հայկ Ավետիսյանը, ով այս շրջանում փորձաշրջան է անցնում Ֆիլիպ Մորիս Ինթերնեյշնլ PMI Science գիտահետազոտական կենտրոնում, նշեց, որ միջոցառման նպատակն է համախմբել  ոլորտի ներկայացուցիչներին:

«Բոլորս գիտենք, որ այս ոլորտը բավական արագ տեմպերով է զարգանում Հայաստանում: DataFest -ի նպատակը հենց այդ կազմակերպությունների ներկայացուցիչներին համախմբել է և նաև մեր երիտասարդությանն ինչ-որ ձևով տեղեկացնել տեղի ունեցող իրադարձությունների մասին, ծանոթացնել նրանց, թե այս պահին ինչ ազատ հաստիքներ կան, և ինչ հնարավորություններ ունեն երիտասարդերը, որպեսզի զարգանան և մտնեն տվյալ ոլորտ: Կազմակերպության ներկայացուցիչներն ունենում են տարբեր թեմաներով ելույթներ, որոնք բավական հետաքրքիր է լսել և տեղեկացված լինել տեղի ունեցող իրադարձությունների մասին»:

Անդրադառնալով համաժողովի մասնակիցներին՝ Հայկը նշեց, որ նրանց թիվը բավական մեծ է եղել, սակայն հաշվի անելով համավարակի առկայությունը՝ ընտրվել են նրանք, ովքեր ինչ-որ ձևով կապ ունեն տվյալ ոլորտի հետ:

Հայկի խոսքով՝ թեև ինքն առաջին անգամ է մասնակցում այս համաժողովին, սակայն նմանատիպ միջոցառումներ շատ են եղել, և դրանց թիվը գնալով կավելանա, քանի որ ոլորտի կազմակերությունների մասշտաբնեը ևս մեծանում են:

 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին