▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Աշխարհի գավաթ. Հայկ Մարտիրոսյանը պայքարից դուրս թողեց Ադրբեջանի հավաքականի առաջատարին

Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականի անդամ Հայկ Մարտիրոսյանը աշխարհի գավաթի խաղարկությունից դուրս թողեց Ադրբեջանի ուժեղագույն շախմատիստ Շահրիյար Մամեդյարովին:

Սոչիում անցկացվող շախմատի աշխարհի գավաթի խաղարկության 1/32 եզրափակիչում Հայաստանի ներկայացուցիչ, 21–ամյա Հայկ Մ. Մարտիրոսյանն (2648) պայքարից դուրս թողեց Ադրբեջանի հավաքականի առաջատար, համաշխարհային վարկանիշային աղյուսակը 6–րդ համար, 36–ամյա Շաքրիյար Մամեդյարովին (2770)։

Թայ–բրեյքում հայ գրոսմայստերը արագ խաղի երկու պարտիայում առավելության հասավ 1,5;0,5 հաշվով։ Մարտիրոսյանն առաջին պարտիայում սեւ ֆիգուրներով 91–րդ քայլում պարտության մատնեց մրցակցին, իսկ սպիտակներով ոչ ոքի արդյունքի հասավ 59–րդ քայլում։

Հայկ Մարտիրոսյանի հաջորդ մրցակիցն աշխարհի գավաթի խաղարկության 4-րդ շրջանում խորվաթ Անտե Բրիչն է:

Շախմատի աշխարհի գավաթի խաղարկությունն այս տարի անցկացվում է ռուսաստանյան Սոչի քաղաքում: Տղամարդկանց մրցաշարին մասնակցում են 206, իսկ կանանց մրցաշարին՝ 103 մասնակից: Այն կեզրափակվի օգոստոսի 6-ին:

Պայքարից դուրս են մնացել Գաբրիել Սարգսյանը, Շանթ Սարգսյանը, Հովհաննես Գաբուզյանը և Էլինա Դանիելյանը: Իսկ ավելի վաղ հայտնի էր դարձել, որ գրոսմայստեր Լևոն Արոնյանն առհասարակ չի մասնակցի աշխարհի գավաթի խաղարկությանը առողջական խնդիրների պատճառով: 

Այլ կայքերից և տելեգրամ-ալիքներից վերահրապարակումների սկզբնաղբյուրը նշվում է. Դրանցում տեղ գտած մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին, որը կհրապարակվի անմիջապես
Սպորտ ավելին