▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Աշխարհում չի եղել, որ պատերազմող երկրի ղեկավարը հայտնի ամբողջ աշխարհին, թե օպերացիա է նախապատրաստվում. Վրթանեսյան

Ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը Ֆեյսբուքյան իր էջում գրել է

«Պատերազմի 10-րդ օրը՝ հոկտեմբերի 6-ին, Նիկոլն ի լուր աշխարհի հայտնեց, որ Արցախի Պաշտպանության բանակը հակահարձակում է նախապատրաստում։

Հոկտեմբերի 7-ին սկսվեց ու շատ արագ տապալվեց այսպես կոչված «Լելեթեփեի հակահարձակումը» կամ «Հորադիսի օպերացիան»։

/filemanager/uploads/2019/12/week-5/nikol_pashinyan.jpg

Աշխարհում երևի թե այսպիսի բան չի եղել, որ պատերազմող երկրի ղեկավարը վճռական օպերացիայից մեկ օր առաջ հայտնի ամբողջ աշխարհին, թե օպերացիա է նախապատրաստվում...

Իսկ հոկտեմբերի 7-ին առավոտյան, օպերացիան դեռ ընթացքի մեջ, շտապեց հայտարարել աշխարհին, թե հաջող գործողություն է մեկնարկել, որը փոխելու է պատերազմի ընթացքը...

Նախօրոք անոնս արված այս օպերացիան այնքան «հաջող» էր, որ հարյուրավոր մարտիկներ զոհվեցին ու կորցրինք այն ռեզերվը, որը կարող էր Հադրութը փրկել»։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին