▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Աշխատանք և հանգիստ Արևմտյան Հայաստանում

Asekose.am-ի CV հաղորդման հեղինակ և վարող Նարեկ Բախտամյանն իր հոր` հեռուստահաղորդավար Արթուր Բախտամյանի հետ  վերջերս Արմտյան Հայաստան  կատարած ուղևորությունից հետո որոշել է նախաձեռնել հատուկ մասնագիտական ուղևորություններ դեպի Կարս և Անի: Asekose.am-ի թղթակցի հետ զրույցում Նարեկն ասաց, որ հանգստյան օրերին իրենց կարող են միանալ գրողներ, լուսանկարիչներ, լրագրողներ, ճանապարհորդներ, վիդեոարտով զբաղվողներ, ինչպես նաև մարդիկ, ովքեր պարզապես հետաքրքրված են այդ ամենով.

«Սա weekend tour է: Մենք խմբով առաջին հերթին այնտեղ ենք գնալու ոչ թե զբոսաշրջային նպատակով, այլ` մասնագիտական: Նախքան մեկնելը  հանդիպելու ենք, ծանոթանալու, տեխնիկական խնդիրները լուծելու, ինչպես նաև փորձելու ենք  հասկանալ, թե ամեն մեկը կոնկրետ ինչ նպատակով է  գալիս, որովհետև գուցե մեկին հետաքրքրում է Անիի պատմությունը, իսկ մյուսին` լուսանկարչական աշխատանքը:  Ամեն ինչ հստակեցնելուց հետո մեկնելու ենք և սկսելու ենք թիմով աշխատել: Կարևորը բոլորը գիտակցեն, որ իրենք չեն եկել պարզապես իրենց կորուսյալ  հայրենիքը տեսնելու, այլ եկել են այն ուսումնասիրելու և աշխատելու համար»:

Խոսելով նախաձեռնության ստեղծման մասին` Նարեկն ասաց, որ գաղափարը ծնվել է ուղևորության ընթացքում, որովհետև հետաքրքիր ճանապարհորդոությունից հետո իրենք հասկացել են, որ մեծ էգոիզմի դրսևորում կլինի, եթե այդ բոլոր գգացողություններով  չկիսվեն մյուսների հետ: Արդեն կան մարդիկ, ովքեր ցանկանում են իրենց միանալ,  սակայն ուղևորությունը կկատարեն այն ժամանակ, երբ կունենան 15 հոգուց բաղկացած հստակ թիմ.

«Ցանկացողները կարող են միանալ, փաթեթի արժեքը 100. 000 դրամ է:  Նախատեսում ենք ուղևորվել գալիք հանգստյան  օրերին, իսկ ծրագիրը ցանկանում ենք, որ շարունակական բնույթ կրի: Թերևս ամիսը մեկ անգամ կկատարենք նման մասնագիտական ուղևորություններ: Կարծում եմ, որ սա ավելի ընդունելի տարբերակ է, քան հանգստյան օրերը հեռուստացույցի առջև  անցկացնելը»:

 

Հեղինակ` Լիլիթ Հակոբյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին