Նոյեմբերի 14-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 16։15-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Նոր Նորքի բաժնում հաղորդում է ստացվել, որ շտապօգնության խումբը կանչով մեկնել է Բորյան փողոց 1 հասցե, որտեղ իր աշխատասենյակում հայտնաբերել են տղամարդու դի։ Ինչպես հայտնում է Գագիկ Շամշյանը, արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել: Ա․ Վերանյանը ՀՀ ՆԳՆ ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության Նոր Նորքի պահպանության բաժնի ռազմականացված ջոկատի պետն էր։ *** Ոստիկանության պաշտոնյայի մահվան նախնական վարկածը հանկարծամահությունն է: Այս մասին ԱրմենիաՍպուտնիկ-ին հայտնել են ոստիկանությունից։ Հիշեցնենք, որ Shamshyan.com-ի փոխանցմամբ, Երևանի իր աշխատասենյակում հայտնաբերվել էր ՀՀ ՆԳՆ ոստիկանության Նոր Նորքի պահպանության բաժնի ռազմականացված ջոկատի պետի մարմինը։ Պարզվել է, որ մահացածը Երևանի բնակիչ 67-ամյա Անդրեյ Վերանյանն է։ Արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել: Նախաձեռնվել է քրեական վարույթ։ |
Աշխատասենյակում հայտնաբերվել է ՆԳՆ բարձրաստիճան պաշտոնյայի մարմինը
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet