▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Աթեշյանը Թուրքիայի հայերի անունից ցավակցական ուղերձ է հղել Էրդողանին

«Արմենպրես»-ը գրում է. Պոլսո Հայոց պատրիարքական փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը Ստամբուլում դեկտեմբերի 10-ին իրականացված ահաբեկչության առնչությամբ Թուրքիայի հայերի անٳնից ցավակցություն է հայտնել նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին: Ինչպես կայքին տեղեկացրին Պոլսո պատրիարքարանից, Բեշիքթաշի թաղապետարանի կողմից Դոլմաբահչեմ կազմակերպված հիշատակի արարողության պատրիարքարանի կողմից ներկա է գտնվել Օրթաքյոյի հայկական եկեղեցու քահանա Մաղաքյա Բեսքիսիզյանը, ով ընթերցել է Աթեշյանի ուղերձն Էրդողանին: Պոլսո պատրիարքական փոխանորդը նշել է, որ խորը վշտով է տեղեկացել ահաբեկչական հարձակման մասին, որին զոհ են գնացել մեծամասամբ իրավապահ մարմինների աշխատակիցներ: «Ահաբեկչությունը հարձակում է Աստծո` մարդկանց շնորհած կյանքի իրավունքի դեմ: Նմանօրինակ գործողությունները, անկախ այն փաստից, թե որտեղից են սկիզբ առնում, մշտապես դատապարտման են արժանանում ողջախոհ անձանց կողմից: Մեր ցանկությունն է, որ մարդկային նմանօրինակ հանցագործությունները, որոնք ոչ միօգուտ չեն բերում և միայն վնասում են, վերջանան: Որպես Թուրքիայի հայեր` մեր աղոթքներն ենք միացնում մեր հայրենիքի միության, խաղաղության և հանգստության համար արվող աղոթքներին»,- նշվում է Աթեշյանի ուղերձում:

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին