▲ Դեպի վեր

Հինգշաբթի, 01.05.2025 lang.iso lang.iso lang.iso

Ավագ երեքշաբթի

Ավագ երեքշաբթին  հիշատակվում է տասը կույսերի առակը (Մատթ. 25.1-13): Առակը հինգ իմաստուն և հինգ հիմար կույսերի պատմությամբ պատգամում է պատրաստ լինել Տիրոջ գալստյանը: «Արթո´ւն կացեք, որովհետև չգիտեք ո´չ օրը և ո´չ էլ ժամը» (25.13):
Երեկոյան ժամերգության ընթացքում եկեղեցու ատյան են դուրս գալիս տասը մանուկներ: Նրանցից հինգը ձեռքներին պահում են վառվող մոմեր և խորհրդանշում են իմաստուն կույսերին, իսկ մյուս հինգը` հանգած մոմերով խորհրդանշում են հիմար կույսերին: Այս արարողությունը մեզ հուշում է առաքինի գործերով պատրաստ լինել Տիրոջ գալստյանը:

 

Տեր Վահրամ քահանա Մելիքյան 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին