▲ Դեպի վեր

Հինգշաբթի, 01.05.2025 lang.iso lang.iso lang.iso

Ավագ ուրբաթ

Ավագ ուրբաթը Հիսուս Քրիստոսի չարչարանքների, խաչելության, մահվան ու թաղման հիշատակության օրն է: Օրը սկսվում է «Խավարման կարգ» խորհրդավոր արարողությամբ, որը կատարվում է Ավագ հինգշաբթի երեկոյան:

Ավագ ուրբաթ տեղի է ունենում Խաչելության կարգը, իսկ Երեկոյան ժամերգությունից հետո, նախատոնակի արարողության ընթացքում, կատարվում է Թաղման կարգը, երբ Հիսուս Քրիստոսի խորհրդանշական գերեզմանը` պատրաստված ծաղիկներից և ճյուղերից պտտեցվում է եկեղեցու շուրջ` ի տես հավատավոր ժողովրդի:

Այս օրը առավել չափով պիտի հիշենք, որ Անմահը չարչարվեց, խաչվեց և մահը հանձն առավ, որպեսզի մենք` մահկանացուներս, անմահանանք և մաքրվելով մեր մեղքերից` հավիտենական կյանքը ժառանգենք:

Վահրամ քահանա Մելիքյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին