▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ավանում նշել են Սուրբ Զատկի տոնը

Ձևավորված ավանդույթի համաձայն, մայրաքաղաքի Ավան վարչական շրջանի Սուրբ Աստվածածին եկեղեցու բակում նշվել է Սուրբ Զատկի տոնը: Եկեղեցում մատուցված Պատարագից հետո, բնակիչների հետ միասին, Ավան վարչական շրջանի ղեկավար Մանվել Ջավադյանը և ՀՀ ԱԺ պատգամավոր Ռոբերտ Սարգսյանը եկեղեցու բակում տոնի առիթով բացված ծիսական փոքրիկ սեղանների շուրջ են հավաքվել և եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Հարություն քահանա Ավագյանի Տերունական աղոթքից և օրհնության կարգից հետո, շնորհավորել են ներկաների Սուրբ Զատիկը:

Այնուհետ Մանվել Ջավադյանը և Ռոբերտ Սարգսյանը այցելել են նաև հին Ավանի Սուրբ Ծիրանավոր խոնարհված եկեղեցու հարակից տարածք ու հարյուրավոր ավանցիների հետ միասին նշել են Սուրբ Զատիկը:

Օրն առավել տոնական են դարձրել ազգագրական երգ ու պարի համույթները, որոնք իրենց կատարումներով ողջունել են ներկաներին:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին