Ավելի հասանելի Կասկո ապահովագրություն Ինգո Արմենիա-ից
Խնայում է նյարդները, գումարները և ժամանակը
Ինչպես նշեց ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ ապահովագրական ընկերության գործադիր տնօրենի առաջին տեղակալ Արևշատ Մելիքսեթյանը, ձմռանը ՃՏՊ-ների թիվը անհամեմատ մեծ է լինում, և դա նույնիսկ այն պարագայում, որ մեր ավտովարորդների միմասը փորձի պակասության, ձմեռային անվադողերի բացակայության և ուղղակի մեքենան չվնասելու մտավախությունից նման եղանակին ղեկի չի նստում:
“Մենք առաջարկում ենք վարորդներին ձմեռային ավանդական պատրաստվածությունից (օրինակ՝անվադողերի փոփոխություն,տեխզննում) բացի ձեռք բերել ԿԱՍԿՈ ՏԱՐՎԱ ԵՂԱՆԱԿՆԵՐ ավտոմեքենաների ապհովագրության տեսակը: Այն ըստ էության կարճաժամկետ է, և դուք ձեռք եք բերում այն ձեզ համար ամենահարմար եղանակին, այսինքն`ոչ թե ամբողջ տարվա համար, այլ, օրինակ, 3 ամսով: Ապահովագրավճարը իրականացվում էտ արաժամկետ՝ 4 մասերով: Տարվա յուրաքանչյուր եղանակի համար վճարում եք ապահովագրավճարի 25%-ը: Հենց այս սկզբունքով էլ պայմանավորված է պրոդուկտի անվանումը”, - նշեց նա:
ԿԱՍԿՈ ՏԱՐՎԱ ԵՂԱՆԱԿՆԵՐ փաթեթը հնարավորություն է տալիս անհոգ ճանապարհորդել սեփական տրանսպորտային միջոցով, որն ապահովագրվում է գրեթե բոլոր ռիսկերից, բացի բնական մաշվածությունից: Հատուցվում են վնասները,որոնք վրա են հասել ոչ միայն Հայաստանում, այլ նաև Վրաստանում: Առանց որևէ լրացուցիչ վճարի՝ԿԱՍԿՈ ՏԱՐՎԱ ԵՂԱՆԱԿՆԵՐ ապահովագրությունը տարեկան 1 անգամ 30 օրով կարող է գործել նաև Իրանի և ԱՊՀ երկրների տարածքում:
ԿԱՍԿՈ ՏԱՐՎԱ ԵՂԱՆԱԿՆԵՐ-ը ապահովում էնաև լրացուցիչ ծառայություններ: Այսպես, օրինակ, հաշվի առնելով, որ ԱՊՊԱ-ն գործում է միայն Հայաստանի տարածքում, ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ-ի այս փաթեթն իր մեջ ներառում է նաև անվճար ավտոքաղաքացիական պատասխանատվության կամավոր ապահովագրություն Վրաստանի տարածքում:
ԻՆՉՊԵՍ՞ ԿԱՐԵԼԻ Է ՁԵՌՔ ԲԵՐԵԼ ՊԱՅԱՄՆԱԳԻՐԸ
- Զանգահարելով մերշուրջօրյա ԶԱՆԳԵՐԻ ԿԵՆՏՐՈՆ՝ (010) 59 21 21 և
Հրավիրելով գործակալին հաճախորդին հարմար վայր
- Ընկերության գրասենյակներում և ներկայացուցչություններում