▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ավելի հուսալքված, խաբված, ստորացված ինձ երբևէ չեմ զգացել իմ երկրում. Միքայել Ոսկանյան

Երաժիշտ Միքայել Ոսկանյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել.

«Չեմ սիրում քաղաքականություն, չեմ ուզում առնչվել, ասոցացվել։ Ինձ համար եղել է, կա ու կլինի մեկ կողմնորոշում` ազգային։ Ինչ ուզում է արվի, ով ուզում է անի, երբ ուզում է, ես պահանջելու եմ պատվել և գերակայել ազգային շահն ու անվտանգ պետականությունը։

Իսկ հիմա պահանջում եմ պարտված իշխանությանն ու վարչակազմին ազատել երկիրս իր առաջնորդությունից։ Չի կարող պարտվողը մնալ առաջնորդ։

Հ.Գ. Մենք միայն պատերազմում չենք պարտվել, մենք պարտվել ենք գաղափարային, անվտանգության, ռազմավարական, դիվանագիտական, կառավարման, վերահսկողության, կրթության և շատ այլ հատվածներով։ Ավելի հուսալքված, խաբված, մոլորված, ստորացված, չհասկացված և ջղայնացած ինձ երբևէ իմ երկրում չեմ զգացել....»:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին