▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Ավելի լավ է՝ ներողություն խնդրեք դավաճանված Արցախից եւ մեր հերոս ու անմեղ նահատակներից ու լռե՛ք». Արա Ղազարյան

ԱՄՆ-ում բնակվող պրոդյուսեր, հաղորդավար Արա Ղազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

http://asekose.am/filemanager/uploads/ara_kazaryan_1111.jpg

«Ավելի լավ ա ներողություն խնդրեք դավաճանված Արցախից և մեր հերոս ու անմեղ նահատակներից ու լռե՛ք...

Մի հատ քարտեզին նայեք, մի հատ այրվող հանդերին նայեք, մի հատ տնավեր, խեղված ճակատագրերով մարդկանց նայեք, մի հատ հաշմված, անոտք ու անձեռ մնացած անաշխատունակ ջահել տղերքին նայեք, մի հատ զոհված, անհետ կորած, գերության մեջ մնացած զինվորների ծնողների աչքերի մեջ նայեք և ձեր վերամբարձ շնորհավորանքները փաթաթեք, կոխեք մի տեղներդ ու ծպտուն մի հանեք...

Էս ձեր դատարկ պաթետիզմը, մեծ-մեծ փռթելն ու ճոռոմախոսությունը մեր հերն անիծեց...

Անամոթությունը դառել ա հասարակական կատեգորիա...

Լռե՛ք, սսկվե՛ք, ամոթ ա:

Կներեք տղերք, ներիր մեզ, վիրավոր Արցախ»։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին