2014թ․ ամռանը հակառակորդի դիվերսիան հետ մղելու ժամանակ զոհված հերոս Ազատ Ասոյանի մայրը մեկ տարի անց լույս աշխարհ բերեց Նարեկին, փոքրիկ, ում անունը մոր երազների մեջ հենց Ազատն էր հուշել: Այս փաստն իսկական համազգային ոգեշնչում էր համայն հայության համար:

Փոքրիկը մեծանում է և օր-օրի է՛լ ավելի է նմանվում իր ավագ եղբորը՝ Ազատին, ում Նարեկը միայն լուսանկարներից է ճանաչում: Հուզիչ այս լուսանկարում Նարեկն է՝ Ազատի շիրիմի մոտ: Աստված պահապան...

Նյութի աղբյուրը` Blognews.am


