▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ավետիսյանների փաստաբանը՝ Պերմյակովի գործը Ռուսաստանում քննելու մասին

Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի 7 անդամների սպանության մեջ մեղադրվող ՀՀ-ում ռուսական 102-րդ ռազմաբազայի զինծառայող Վալերի Պերմյակովի հանդեպ հարուցված քրեական գործը հնարավոր է՝ քննվի Հյուսիսկովկասյան շրջանային դատարանում, որը տեղակայված է Դոնի Ռոստովում։ Այս մասին հայտնել է դատարանի նախագահ Միխայիլ Պտիցինը։  «Այս պահին Պերմյակովը Գյումրիում հոգեբանական և հոգեբուժական փորձաքննություն է անցնում։ Դեռ վերջնականապես որոշված չէ, թե որ զինվորական դատարանում է քննվելու գործը՝ Երևանում, թե Դոնի Ռոստովում»,-161.ru-ի փոխանցմամբ՝ ասել է Պտիցինը:

Asekose.am-ի թղթակցի հետ զրույցում խոսելով դատարանի նախագահի այս հայտարարության վերաբերյալ՝ Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի յոթ անդամների սպանության գործով փաստաբան Երեմ Սարգսյանն ասաց, որ դատարանի նախագահը չի կարող որոշել, թե որտեղ պետք է քննվի քրեական գործը, նա նման իրավասություն չունի.

«Ինքը տրամաբանորեն կարող է հետևություն անել, որ եթե ռուսական կողմն այս պահին ռազմաբազայում քննում է քրեական գործը, հետևաբար հետագայում գործը պետք է գնա այն դատարան, որը նա է նախագահում: Սա ընդամենը ենթադրություն է, կամ, գուցե փորձ է արվում տարբեր մակարդակի հայտարարություններով տրամադրություններ ճշտել»,-նկատեց փաստաբանը:

Անի Կարապետյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին