▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ավետիսյանների տունը՝ մեկ տարի անց


Լրագրողներին առաջին անգամ թույլ է տրվել մտնել Գյումրիում՝ ռուսական ռազմաբազայի զինծառայող Վալերի Պերմյակովի կողմից սպանված Ավետիսյանների տուն:

«Արմենպրես»-ը ներկայացրել է Ավետիսյանների տանը կատարված հանցագործության լուսանկարները:





Հիշեցնենք,
որ Ավետիսյանների ընտանիքի 6 անդամների սպանությունը տեղի է ունեցել 2015 թվականի հունվարի 12-ին՝ վաղ առավոտյան, ժամը 06:00-ի սահմաններում, նրանց մահը վրա է հասել հրազենային վնասվածքներից։ Ավետիսյանների ընտանիքից ողջ էր մնացել 6 ամսական փոքրիկը՝ Սերյոժա Արմենի Ավետիսյանը, ով կտրող-ծակող գործիքից ստացած վնասվածքներով տեղափոխվել էր բժշկական կենտրոն, այնուհետև` յոթ օր հետո մահացել:

Ավելացնենք, որ օրեր առաջ՝ օգոստոսի 23-ին, Պերմյակովը դատապարտվել է ցմահ ազատազրկման: Պատժի կրումը հաշվարկվում է 2015թ-ի հունվարի 13-ից:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին