▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ավիացիայի մասին շատ լացողները երկար տարիներ քանդել են այն. Փաշինյան

Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել ֆեյսբուքյան իր էջում ու գրել. «Ավիացիայի մասին շատ լացողները երկար տարիներ քանդել են այն: Այս մասին խոսել եմ դեռ հունվարի 25-ին Կապանում տեղի ունեցած ասուլիսին»:

Հիշեցնենք, որ այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ավիացիայի գծով խորհրդական Հակոբ Ճաղարյանն ազատվել է պաշտոնից: Ավելի ուշ նա ֆեյսբուքյան իր էջում գրառում էր արել.

/filemanager/uploads/Hakob_Chaxaryan.jpeg

«Աշխատանքից ազատվելու իմ որոշման հիմքերը հանդիսանում են Քաղաքացիական Ավիացիայի հանդեպ ցուցաբերվող կործանիչ, քայքայիչ եւ ապապետական մոտեցումները: Պաշտոնից հրաժարվելը իմ որոշումն է: Եվ, ինչպես գրել եմ հրաժարականիս պահանջում, ես հրաժարվում եմ տաքուկ տեղ գտած, անհաղորդ խորհուրդներով «խորհրդականի» անպիտան կարգավիճակից»:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին